ԵՄ առաջնորդները կհանդիպեն Փարիզում` քննարկելու Ուկրաինայի հարցը. Bloomberg

Եվրոպական մի քանի երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի, ինչպես նաև Կանադայի ղեկավարները հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու իրենց դիրքորոշումն ուկրաինական հակամարտության և դրա կարգավորման վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Եվրոպական երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ իրենց դիրքորոշումը և խաղաղ գործընթացի պահանջները… Կմասնակցեն ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իտալիան և Լեհաստանը, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Կանադան»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձում են ներգրավել 37 երկրների՝ ստեղծելու այսպես կոչված «կամավորների կոալիցիա»՝ պետությունների խումբ, որը պատրաստ է խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում և Կիևին տրամադրել անվտանգության երաշխիքներ։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
182Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
188Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
203Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
27124.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
42224.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
25824.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25224.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23124.11.2026, 10:30