Բաքուն հերքում է Արարատ Միրզոյանի պնդումները

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումները, թե Բաքուն հավելյալ պայմաններ է առաջադրում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
«Մարտի 25-ին Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո, լիովին անհիմն են»,- ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ, որը տարածել է նախարարության մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանի նոր պահանջների մասին հայկական կողմի հայտարարություններն «ուղղված են միջազգային հանրությանը մոլորեցնելուն» և ցանկալի արդյունքների չեն հանգեցնի։ «Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա պետք է անհապաղ բարեփոխի իր սահմանադրությունը և չխուսափի Մինսկի խումբը պաշտոնապես լուծարելու շուրջ համագործակցությունից»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։
Հաջիզադեն ընդգծել է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում բանակցություններին բարձրացվել է Հայաստանի Սահմանադրության դրույթների բացառման հարցը, որոնք իբրև թե ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական վերացմանը։ Նրա խոսքով, համապատասխան դիրքորոշումը հայկական կողմին հաղորդվել է դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ և հայտնի է երրորդ երկրներին։

«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
2502:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4601:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4500:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
10000:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5500:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6000:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
52Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
55Երեկ, 23:18