«Եվրոպայի արձագանքն ԱՄՆ մաքսատուրքերին պետք է լինի կոշտ»․ Մակրոն

Ֆրանսիան և Գերմանիան կոչ են անում կոշտ և միասնական արձագանքել ԱՄՆ մաքսատուրքերին, Bloomberg-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվրոպայի արձագանքը բաղկացած է երկու փուլից՝ առաջինը կլինի ապրիլի կեսերին, երկրորդը՝ ապրիլի վերջին՝ մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ ֆրանսիական ընկերությունները պետք է դադարեցնեն ցանկացած ներդրում ԱՄՆ-ում՝ «մինչև իրավիճակը հստակեցվի»։
«Եվրոմիության հզորությունը նրա 450 միլիոնանոց շուկան է, որն ավելի մեծ է, քան ԱՄՆ շուկան»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Փարիզը ցանկանում է համոզվել, որ ԵՄ-ի պատասխանը ԱՄՆ մաքսատուրքերին կներառի դաշինքի ողջ գործիքակազմը՝ սեփական շահերը պաշտպանելու համար, գրում է Bloomberg-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների ճնշող մեծամասնության նկատմամբ առևտրային մաքսատուրքեր սահմանելու մասին։
ԵՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը կկազմեն 20 տոկոս։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
300Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
196Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
157Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
177123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69422.10.2026, 02:06