«Եթե վարչական ռեսուրս չկիրառվեր, այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի»․ Արմինե Օհանյան
![]() 390 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 01:06 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու են «Կրթվելը նորաձև է» անվանումով հանդիպումները փակ արվում: Ինչո՞ւ լրագրողներին չեն հրավիրում՝ լուսաբանելու այդ հանդիպումները, որ բոլորը լսել, թե ինչ է խոսում իշխանական զույգը, ինչ ելույթներ են ունենում, նրանց ինչ հարցեր են տալիս: Բա նախկին լրագրողներ լինեք, մինչև իշխանության գալը հարյուրավոր ելույթներ ունենաք՝ դատապարտելով իշխանությունների ոչ թափանցիկ, հասարակությունից թաքուն որոշումներ կայացնելն ու գաք իշխանության և նույնն անեք՝ մի բան էլ ավելի՞: Եթե այդ հանդիպումների ժամանակ խոսում եք կրթվելուց, գիտելիքից, գիրք կարդալուց, «իրական Հայաստանից», ինչո՞ւ եք գաղտնի անում, մարդկանց հեռախոսներն ու անգամ ժամացույցները հավաքում... Որ մենք ստիպված լինենք որպես շարքային քաղաքացի հայտ լրացնել, լրագրող ուղարկել այդ հանդիպմանը, հետո լրագրողը ոչ թե ձայնագրի՝ որովհետև հեռախոսն առգրավել են, այլ նշումներ անի և գա հոդված գրի...փոխանակ Հանրային հեռուստատեսության կամերաները դնեիք՝ Հայաստանով մեկ հեռարձակեիք, որ մարդիկ տեսնեն ու լսեն, որ սովորելը լավ բան է, համոզվեն, որ այդ փակ հանդիպումները ոչ թե մարդկանց ուղեղները լվանալու միջոցառումներ են, նախընտրական քարոզարշավ, մարդկանց զոմբիացնելու և թրքամետ քարոզ անելու միջոց, այլ Հայաստանի ճակատագրով մտահոգ, Հայաստանն ու հայ ժողովրդին սիրող, նրանց մասին հոգ տանող մարդկանց զրույցներ: Որ մարդիկ հասկանային, թե ինչ է ուզում ասել Աննա Հակոբյանը, երբ Վանո Սիրադեղյանից, Հրանտ Մաթևոսյանից, Մովսես Խորենացուց ու Հովհաննես Թումանյանից ընտրովի հատվածներ է ընթերցում: Համոզվեին, որ դրանք ճիշտ են մեջբերվում, կոնտեքստից կտրված չեն, հեղինակների ասածը խեղաթյուրված ու իրենց քաղաքականությանը հարմարեցված չի ներկայացվում: Հո ֆեյշն շոուներ չե՞ն դրանք, որ անձայն տեսահոլովակներ եք նկարում, երգ-երաժշտության ներքո տարածում: Առանց այն էլ ակնհայտ է, որ այդ հանդիպումները կազմակերպվում են բացառապես վարչական ռեսուսի չարաշահմամբ: Եվ եթե վարչական ռեսուրս չկիրառվեր՝ այդ դահլիճներում 5-10 մարդուց ավելի չէր լինի»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |

«Նշանակում է, որ պատերազմը չի էլ ավարտվել»․ Վահագն Սարոյան
13502:06
«Պատերազմ հնարավոր է, եթե Նիկոլը հրահրի՝ իշխանություն պահելու համար»․ Վահե Հովհաննիսյան
15501:06
«Փաշինյանի «խաղաղության» օրակարգը, ընտրություններին ընդառաջ, հօդս ցնդեց»․ Նարինե Մկրտչյան
12600:48
«Փորձում են պրոցեսն անլրջացնել․ ես կապիկություններ անելու ցանկություն չունեմ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
236Երեկ, 23:24
«TRIPP-ը հակասության մեջ մտավ «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի հետ»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
131Երեկ, 22:42
«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
151Երեկ, 22:30
«Մենք բերելու են երաշխավորված խաղաղություն»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
188Երեկ, 22:18
«Խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
138Երեկ, 22:00
