Ուկրաինայի ԱԳՆ-ն Fox News-ից ներողություն է պահանջում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին ներողություն է պահանջել ամերիկյան Fox News հեռուստաալիքից, որը վերնագրում Կիևը նշել է՝ որպես ռուսական քաղաք։
«Եթե սա սխալմունք է եղել, այլ ոչ թե միտումնավոր քաղաքական հայտարարություն, ապա պետք է ներողություն խնդրել և հետաքննություն սկսել, թե ով է սխալ թույլ տվել»,- գրել է նա։
Fox News-ն ավելի վաղ ցուցադրել էր կադրեր ամբողջ աշխարհում ընթացող Սուրբ Զատիկի պատարագից:
Սկզբում Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու պատարագը Սուրբ Միքայել Ոսկեգմբեթ տաճարում վերնագրվել է՝ որպես Ուկրաինայի Կիև քաղաք:
Հեռուստաալիքը նաև պատարագ է հեռարձակել Մոսկվայի Քրիստոս Փրկչի տաճարից, որը ղեկավարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Պատարագին ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս հեռարձակմանը զուգահեռ, էկրանի վերին աջ անկյունում ցուցադրվել են կադրեր Ուկրաինայի եկեղեցական արարողությունից, իսկ մակագրությունում գրված է եղել՝ Կիև, Ռուսաստան:
Հեռարձակման սքրինշոթը հրապարակվել է ապրիլի 20-ին «Ուկրաինական ճշմարտություն» լրատվականի կայքում։ Աղբյուրի խոսքով՝ մակագրությունը «երկար է մնացել էկրանին»։
Հեռուստաալիքի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։
Զելենսկին այս կապակցությամբ հայտարարել է, որ արժեր ոչ թե Մոսկվայից արարողություններ հեռարձակել, այլ ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա, որպեսզի նրանք իրականում համաձայնեն ամբողջական հրադադարի և Զատիկից հետո այն պահպանեն առնվազն 30 օր՝ դիվանագիտությանն աշխատելու հնարավորություն տալու համար:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
143Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
153Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
157Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
184Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
56202.11.2026, 20:00