«Արցախի ղեկավարությունը Բաքվում է՝ Փաշինյանի մեղքով»․ Արա Աբրահամյան

Արցախի ողջ ղեկավարությունն այսօր Բաքվում է, որտեղ ցուցադրական կեղծ դատավարություն է ընթանում, և այդ ամենի մեղավորը Փաշինյանն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Փաշինյանի քաղաքականությունն է հասցրել նրան, որ Արցախի ղեկավարությունն այսօր Բաքվում է, նրա քաղաքականությունն է հասցրել Արցախի կորստին, և այսօր ինչպե՞ս է վարչապետը կարողանում այդ հարցում ոչնիչ չանել, չգիտեմ՝ դա նորմա՞լ է, դա նորմալ չէ՛, անհասկանալի է»,- ասել է Աբրահամյանը։
Փաշինյանն ուզում է ստորագրել Խաղաղության պայմանագիր, որի կետերից մեկը միջազգային դատարաններում հայցերից փոխադարձ հրաժարումն է, հիշեցրել է Աբրահամյանը։
«Այսինքն, այն, որ մեզ սպանել են, այն ինչ արվել է Բաքվում, Սումգայիթում և տասնյակ նման դեպքեր, ուզում է մոռանա՞նք։ Այսօր նա ուզում է, որ մենք չպահանջենք, դատի չտանք, և միայն վախեցնում է՝ ստիպելով, որ ժողովուրդը քննարկի միայն այն հարցերը, որոնք իրենք են ասում, իսկ ի՞նչ ենք մենք ասում ի պատասխան»,- հայտարարել է Աբրահամայանը՝ ռուսաստանաբնակ հայերին կոչ անելով հեռու չմնալ ՀՀ-ում ընթացող գործընթացներից։

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7800:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
13400:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7700:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13100:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6700:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
63Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:48