Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հեռացնել՝ սա է պետությունը փրկելու միակ ճանապարհը». Հակոբ Հակոբյան

«Հեռացնել՝ սա է պետությունը փրկելու միակ ճանապարհը». Հակոբ Հակոբյան
152
Այսօր, 02:12

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Հայաստանի այս իշխանությունները մեզ համոզում և ստիպում են, թե հնազանդվեք, խոնարհվեք, խաղաղություն աղերսեք, որովհետև հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է, իսկ պատերազմի դեպքում մենք հաստատ կպարտվենք։ Այսպես ասում է մի իշխանություն, որը 2021 թվականին խոստացել էր անվտանգություն ու խաղաղություն։ Բայց ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է։ Ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել նա, ով վախ է սփռում սեփական ժողովրդի մեջ։ Սա իշխանություն չէ։ Սա վախեցած վարչախումբ է, որը պարտությունը դարձրել է քաղաքականություն, իսկ սպիտակ դրոշը՝ պետական դիրքորոշում։ Այսպես շարունակել հնարավոր չէ։ Այսպես ապրելը խայտառակություն է։ Այս իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում սեփական ժողովրդին, այլև քանդում է ժողովրդի հոգեբանական դիմադրությունը։ Իսկ դիմադրությունն սկսվում է մերժմամբ։ Մերժել նրանց, ովքեր քարոզում են պարտություն, և հեռացնել՝ սա է պետությունը փրկելու միակ ճանապարհը»։

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան