«Սա մեր քաղաքական մանկամտության խորհրդանիշն է». Լիաննա Խաչատրյան
149
Այսօր, 01:06
Օգտատեր Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա գիտե՞ք ինչ ա, սա մեր քաղաքական մանկամտության խորհրդանիշն ա։ Պարզամտության, գյուղի շուստրիի աշխարհայացքի, որ մինչ օրս շարունակվում ա հորդալ մեդիայից, քաղաքական և սոցիալական հարթակներից։ Ու մենք չենք արել ոչ մի հետևություն, փոքր երեխայի նման, ով ոտքը քարին խփելով, հետո թաթիկով է քարին խփում ու մտածում է, որ քարի մեջ արյուն կա։ Արտաքին քաղաքական հարցերի բոլոր առաջարկված լուծումները փուչ էին էն գլխից։ Քանի որ լուծման մեխանիզմի մեջ մենք դնում էինք մեր հնարավոր քյարը և մեր, միայն մեր գլխում ապրող և արարող պատկերացումները արտաքին աշխարհի մասին։ Հողերը տաինք, խաղաղության, լավ գոնե համակեցության պայմանագիր կնքենք պայմանական տերպետրոսյանական թեզը սին էր, ինչպես նաև սին էր «ոչ մի թիզ» թեզը։ Երկուսի մեջ էլ ճշմարտության հատիկ կար, իհարկե։ Առաջինի մեջ միջազգային ուժերին հաշվի առնելն էր ճիշտ, երկրորդի մեջ՝ գիտակցումը, որ տալով չենք պրծնելու։ Բայց երկուսն էլ բաց էին թողնում ֆունդամենտալ բան՝ հակառակորդին։ Հետևաբար, չէին պատասխանում հարցին, իսկ ի՞նչ՝ եթե Ադրբեջանը չուզի, չհամակերպվի... Նման հարցը և դրան հետևած պատասխանը ենթադրում էր պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք, իսկ մենք զահլա չունեինք։ Օբյեկտիվացնել Ադրբեջանը, նայել նրան ու աշխարհին կրեմլյան կատարակտոտ հայացքով (իբր դե մենք էլ ենք էլի ասետրինա), սնապարծության բարձրունքից... Այս երկու սցենարներում էլ չկա Ադրբեջանը, նրա կամքը, հետևաբար մենք կույր էինք նրա ցանկությունների, քաղաքական ուղու, ու որպես արդյունք՝ նրանից եկող իրական վտանգի հանդեպ։ Փոխանակ զարգացնեինք քաղաքագիտությունը (էն, ինչ հիմա քաղաքագիտական ֆակուլտետ եք անվանում, էտ դրսից եկող տուրիստներին տենց կխաբեք, ստեղ գյուղից մարդ կա), կովկասագիտությունը, տարածաշրջանն իրոք ուսումնասիրող ինստիտուտներ ստեղծեինք, փորձեինք աշխարհին նայել ոչ թե Բրյուսելից կամ Մոսկվայից, այլ Երևանից, դրա փոխարեն դիպլոմի առք ու վաճառքով էինք զբաղվում, քաղաքական դաշտում էլ «Կայսրության թևեր головного мозга»: Ու մեկ էլ պարզվեց՝ կողքը խաղացող կա։ Ու ինքը ցանկություններ ունի։ Զզվում ա մեզնից, ի դեպ։ Ու ունի իր հստակ նպատակն ու օրակարգը։ Ունի ազգակերտման հարցեր, որոնք, ի դեպ, լուծում ա հենց մեր հաշվին։ Ու ստեղ ընդհանրապես կապ չունի, թե դու իրան ոնց կբարևես կամ ինչ կասես, դու առհասարակ ստեղ կապ չունես։ Դու գաղափար չունես՝ ինչ ա իրա գլխում, որովհետև դու ոչինչ չգիտես։ Ապրել սեփական մուլծիկների մեջ և հետո հանկարծ նկատել իրականությունը՝ նայելով հայ զինվորին տանջամահ անողների վիդեոները... Սա քաղաքական մանկամտության գինն ա։ Չգիտակցել, թե իրականում ինչ վտանգավոր կետում ես ապրում։ Գեոքաղաքական, միջմշակութային, միջկրոնական և իհարկե մեռնող կայսրությունների ու հառնող ազգերի դողէրոցքի արանքում։ Նկարում՝ «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» լոգոն է»: