Հինգշաբթի, 08 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տիգրանի անհետացումից հետո ինչքան սրբապիղծ ու շեղված կա, ջրի երես է դուրս գալիս». Սամվել Հայրապետյան

«Տիգրանի անհետացումից հետո ինչքան սրբապիղծ ու շեղված կա, ջրի երես է դուրս գալիս». Սամվել Հայրապետյան
662
Երեկ, 23:00

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «2 տարեկան Տիգրանի անհետացումից հետո ինչքան սրբապիղծ ու շեղված կա, ջրի երես են դուրս գալիս, որոշ շեղված սրբապիղծներ զանգում են Տիգրանի ծնողներին կամ պապիկին ու ասում, որ իբր թե տեսել են Տիգրանին, բայց չեն կարողացել բռնել (իբր թե փախել է), որոշ պոռնիկի ծնունդներ զանգում, ասում են՝ հեսա երեխային կբերենք ու կորչում են, որոշ շեղված ու ֆենտըզի ժանրի տակ մնացած փսևդո էքստրասենսոտա-բախտնայողա-թուղթ ու գիր անողներ ինչ-որ էշ պատմություններ են հորինում ու մարդուն էլ ավելի գցում սթրեսի մեջ, որոշ մարդիկ՝ չճանաչելով Տիգրանի ծնողներին, աշխարհի ամենավատ բաներն են ասում էդ մարդկանց․․․
Մի՛ հավատացեք ամեն տեսակի հորինված պատմությունների, չեմ զարմանա, որ էս օրերին գտնվեն այնպիսի տականքներ, որ զանգեն Տիգրանի ծնողներից փող պահանջեն երեխու դիմաց ու կորեն։ Չեմ զարմանա։
Երեխուն առավոտից մինչև ուշ գիշեր հարյուրավոր մարդիկ են փնտրում թե կամավորներ, թե ՆԳՆ ու թե ԱԻՆ, կարծում եմ նաև լավ կլիներ մոտակա զորամասից էլ վաշտեր ներգրավվեին այդ գործին։ Ամեն դեպքում, բոլորս ամեն րոպե սպասում ենք հրաշքի։ Անկախ նրանից՝ հավատացյալ ենք, թե աթեիստ, մեկ է՝ սպասում ենք էդ հրաշքին։
Աստված առաջ»: