Թուրքիան և Չինաստանը կարող են փոխարինել ԱՄՆ-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Լեհաստանի ԱԳՆ

Եթե Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման միջնորդ դառնալու ջանքերը ձախողվեն, որպես միջնորդներ՝ կարող են միջամտել Թուրքիան և Չինաստանը։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ԵՄ արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Իհարկե, մենք Միացյալ Նահանգներին հաջողություն ենք մաղթում միջնորդական ջանքերում, բայց եթե այս ուղին արդյունքների չհանգեցնի, կան այլ երկրներ, որոնք կարող են խաղալ այս դերը։ Թուրքիան պահպանում է հաղորդակցության ուղիները, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ունի եզակի միջոցներ՝ Պուտինին համոզելու՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Սիկորսկին։
Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ էլ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին՝ միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման գործում։ Էրդողանը դրական է արձագանքել միջնորդության առաջարկին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է Չինաստանի ղեկավարությունից օգնություն խնդրել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Զելենսկին հավանական է համարում հանդիպել Պուտինի հետ G20 գագաթնաժողովի ժամանակ
324Երեկ, 17:42
«Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը բռնաճնշումն է»․ Տիգրան Աբրահամյան
143Երեկ, 16:48
«Քանի դեռ չունենք որակյալ էլիտաներ, մնացած ամեն հնարավորություն անիմաստ է»․ Արա Պողոսյան
161Երեկ, 16:36
«Եվրոպական շրջադարձի «եվրասիական-հապկ» լուսանկարը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
174Երեկ, 15:18
«Ինչո՞ւ փոխվեց Նիկոլի խոսույթը»․ Արմեն Հովասափյան
130Երեկ, 14:30
«Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին»․ Թրամփ
260Երեկ, 14:00
Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան կատարած այցի արդյունքները
135Երեկ, 13:24
«Պատերազմը եղել է Ալիևի կյանքի առաքելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան
123Երեկ, 13:12