Մոսկվայում անվտանգության հարցերով հանդիպմանը ՀՀ-ն կներկայացնի ՌԴ-ում ՀՀ դեսպանը

Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը․ այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։
Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։
«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», - գործակալությանը հայտնել են Մոսկվայում հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը:

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
143Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
153Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
157Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
184Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
22203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24403.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
56202.11.2026, 20:00