«Մեզնից փորձում են խլել պատկանելության զգացումը». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկն ասում է՝ հանրային միասնությունը բարդ բան է, մյուսն ասում է՝ անհնարին բան է։ Ու ոչ ոք չի ասում՝ ի՞նչ է դա։
Իսկ եթե դա վաղուց արդեն կայացա՞ծ էր։ Առնվազն՝ Արցախի հարցում։
Միասնությունը կարծիքների նույնությունը չի։ Միասնությունն ինչ-որ մեծ, կարևոր բանին պատկանելությունն է։
Արցախի շուրջ միասնությունը հարցի լուծման վերաբերյալ նույն կարծիք ունենալը չի։ Պատկերացրեք՝ ընտանիք ենք, ունենք մի տուն, ու ծագել է էդ տունը նորոգելու, ամրացնելու հարց։ Ամենքս մի ձևով ենք պատկերացնում էդ ընթացքը, լուծումները։ Բայց բոլորս պատկանում ենք էդ տանը, և էդ տան խնդիրները պատկանում են բոլորիս։
Արցախյան հարցի լուծման շուրջ մենք բոլորս տարբեր կարծիքներ ունեինք և ունենք։ Մի մասն ասում է՝ Արցախն ի սկզբանե պիտի միանար Հայաստանին։ Մյուս մասը թե՝ անկախությունն էր ճիշտ, մյուսները՝ ստատուս-քվոն պահելով բանակցելն էր ճիշտ։ Մի մասը զիջումներին էր կողմ, մյուս մասը սխալ էր համարում որևէ զիջումը, և այլն։
Էդ տարբերություններով հանդերձ՝ կա գիտակցում, որ Արցախն ու իր շուրջ հարցերը բոլորինս են, ու ամենքս մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում դրանց լուծման համար։ Մենք, առնվազն մինչև վերջերս, միասնական էինք էդ գիտակցման մեջ։ Արցախը և Արցախի հարցը մեզ էր պատկանում։
Երբ ասվում է, որ մեզնից խլում են մեր միասնականությունը, խոսքն ամենևին միակարծությունը կոտրելու մասին չի։ Միակարծիք մենք երբեք չենք եղել ու չենք լինի, էդ մի բանում հանգիստ եղեք։ Մեզնից փորձում են խլել պատկանելության զգացումը։ Փորձում են օտարել մեզնից Արցախը՝ որպես էդպիսին, դարձնել մի հարց, որը մեզ չի վերաբերում։
Ու հենց սրան պիտի միասնաբար ընդդիմանանք։ Դա բառի ուղիղ իմաստով մեր ինքնության, մեր պատկանելության խլումն է, դա հարված է մեր ընդհանուր, միասնական մարմնի սրտին։
«Արցախի վերադարձը» միասնական խնդիր է։ Մենք կարող ենք ունենալ տարբեր պատկերացումներ ու առաջարկել սկզբունքորեն տարբեր ճանապարհներ։ Մենք կարող ենք տարբեր անուններ տալ դրան։ Բայց հայկական Արցախի վերականգնումը՝ Արցախի, որտեղ ապրում են հայեր, որտեղ պահպանվում ու շարունակվում է հայկական մշակութային հազարամյա գոյությունը, մեր միասնական խնդիրն է։
Էդ խնդրի լուծման շուրջ կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, կարող ենք հազար կողմից քննարկել խնդիրը, առաջարկել լուծման տարբեր ճանապարհներ։ Մեզ կարող են դուր չգալ կամ չհամոզել դիմացինի մոտեցումները։ Կարող ենք անգամ թունդ վիճել։
Բայց հենց ինքը՝ հարցի քննարկումը, մեր հասարակությունը միավորող ցեմենտն է։ Արցախի հարցի քննարկումը՝ հրապարակներում, սենյակներում, տներում, փաբերում կամ ֆեյսբուքում, իր ամբողջ բազմազանությամբ հանդերձ, մեր միասնության, մեր կենդանության ապացույցն է։
Ու հենց դա են մեզնից փորձում խլել»:

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
5517:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6417:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6616:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
6616:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
7615:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
7215:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
17515:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
8313:24