Չորեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Այժմ մեր պետական մարմինները պետք է ունենային Ադրբեջանում երբևէ ծնված ու ապրած բոլոր հայերի տվյալները». Արա Արայան

«Այժմ մեր պետական մարմինները պետք է ունենային Ադրբեջանում երբևէ ծնված ու ապրած բոլոր հայերի տվյալները». Արա Արայան
76
Այսօր, 19:42

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկին իշխանությունների կողմնակիցները բոլորից շատ են մտահոգված ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու լուրերից: Ադրբեջանական անձնագրերի նկարներ են տարածում, որոնց ծննդյան վայրերի դիմաց նշված են Հայաստանի բնակավայրերն ու հասցեները:
Մի պահ Ղարաբաղն ու ղարաբաղցիներին մի կողմ դնենք:
Տեղահանվածների թեման նոր չէ, 1988-ից է այդ մասին խոսվում:
Իսկ Ադրբեջանական ՍՍՀ-ում ապրող հայերի վերաբերյալ ի՞նչ տեղեկատվական բազա է մինչ օրս մեր երկրի նախկին ու ներկա իշխանությունների կողմից կազմվել, մշակվել:
Սովետական Ադրբեջանում ապրած հայերի թիվը շատ ավելին է եղել, քան Սովետական Հայաստանում ապրած ազերիներինը: Ադրբեջանում ապրած հայերի նյութական ունեցվածքը տասնապատիկ, գուցե հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի մեծ է եղել, քան հայաստանաբնակ ազերիներինը: Ասեմ ավելին, Սովետական Հայաստանում ապրած ազերիների ու ադրբեջանահայերի բնակավայրերի համեմատությունն է էականորեն տարբերվում: Հայերն այնտեղ ապրել են հիմնականում մեծ քաղաքներում, բարեկեցիկ հատվածներում:
Ալիևը այն կողմից խոսում է ազերիների վերադարձի մասին, մեր հին ու նոր իշխանավորները դրանով սկսում են վախ ներշնչել մեր ժողովրդին: Այս տգետ անասունները, որ դարձել են բարձրաձայն կարծիք արտահայտողները ու 30 տարի չեն լռում, այս հարցերի մասին ինչո՞ւ չեն խոսում:
Էլ չասենք, որ նախկին իշխանավորների օրոք Ադրբեջանից փախած մեր հայրենակիցների մեծ մասը Հայաստանում ապրել չկարողացավ ու կրկին գաղթեց: Չնայած այդ ընթացքում Հայաստանի բնակչության կեսն է արտագաղթել...
Այժմ մեր պետական մարմինները պետք է ունենային Ադրբեջանում երբևէ ծնված ու ապրած բոլոր հայերի տվյալները, նրանց ներկա բնակության հասցեներով, նրանց կոնտակտային տվյալներով: Նրանք պետք է անխտիր հաշվառված լինեին, մեր պետությունից ստանային «փախստականի վկայագրի» պես մի թղթի կտոր: Պետք է յուրաքանչյուրի կորցրած գույքի մասին տեղեկություն լիներ այդ տվյալների շտեմարանում: Պետք է Ադրբեջանում անշարժ գույքի ներկա պահին եղած շուկայական արժեքը հաշվի առնելով, հաշվվեր հայերի կրած վնասի չափը:
Պետք էր ժամանակին ուղեղ ունենալ ու ազատագրված 7 շրջանները թալանելու փոխարեն, դրանք պահպանել, ոչ թե թալանել ու երկրի երեսից ջնջել: Այդ դեպքում այսօր ոչ թե Ալիևի խոսքերով մեր ժողովրդին կվախեցնեիք, այլ կհանեիք ու մեր կորուստների հաշվարկը կդնեիք սեղանին:
Էլ չասեմ, որ այդ նույն ձևով, ոչնչացվել է բուն Հայաստանի ունեցվածքը, Սևան-Գավառ գրեթե ամբողջությամբ կառուցված երկաթգիծը ոչնչացվեց, ռելսերն ու շպալները մարդիկ քանդեցին ծախեցին պարսիկներին, հո միայն Մեղրիի երկաթգիծը չէ՞, որ ոչնչացվել է:
Կա՞ նման բան, արվե՞լ է որևէ աշխատանք:
Բա հիմա բեսեդկի բամբասանք անելու, մեծ-մեծ խոսելու իմաստը ո՞րն է: Ժամանակին անեիք այդ գործը, դոսյեն տայիք Օսկանյան Վարդանի ու Նալբանդյան Էձիկի ձեռքը, որ անպտուղ բանակցությունների ժամանակ կոնկրետ հարցերից խոսեին:
Այս անասունների 30-ամյա բառաչանքի մեջ կորչում է ցանկացած առողջ խոսք: Քանի սրանք ասպարեզից չեն հեռացվել, մեր կորուստները շարունակվելու են»:

Աղբյուրը`   Արա Արայան