Չինական մարսագնացը պարզել է, որ 750 միլիոն տարի առաջ Մարսի վրա դեռ ջուր է եղել

Չինացի երկրաբանները, «Չժուժուն» մարսագնացի տվյալները վերլուծելուց հետո, եզրակացրել են, որ Մարսի մակերևույթին մոտ 750 միլիոն տարի առաջ դեռևս գոյություն է ունեցել ջուր, հաղորդում է Xinhua-ն։
Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտի մասնագետների կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Կարմիր մոլորակի վրա ջրի զգալի ծավալներ գոյություն են ունեցել մի քանի հարյուր միլիոն տարի ավելի երկար, քան նախկինում կարծում էին։
Մարսագնացի վայրէջքի վայրում հայտնաբերվել է մոտ 4 մետր հաստությամբ միատարր նստվածքային շերտ, որի տակ գտնվում են խառնարաններ։ Այս շերտի հավասարաչափ հաստությունն ու շարունակականությունը, գիտնականների կարծիքով, վկայում է այն մասին, որ տվյալ տարածքը ժամանակին եղել է ջրային միջավայրում, որը հիշեցնում էր մակերեսային ծով կամ մեծ լիճ։
Նշվում է, որ տվյալների համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս մոտ 750 միլիոն տարի առաջ մարսագնացի վայրէջքի տարածքում մշտական ջրային ակտիվության առկայությունը։
Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ Մարսը զարգացման չոր փուլ է անցել մոտ 3 միլիարդ տարի առաջ։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
259520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
175220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
202118.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
204017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
309517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
230813.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244011.10.2026, 23:42