Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը

21269
Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 22:26
Մոլդովան սկսել է ԱՊՀ-ի հետ կնքված հիմնական համաձայնագրերի չեղարկման գործընթացը, որը թույլ կտա նրան դուրս գալ կազմակերպությունից: Այս մասին «Ռադիո Մոլդովա»-ի եթերում հայտարարել է փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։
«Մոլդովան սկսել է Անկախ Պետությունների Համագործակցությանն իր անդամակցության հիմքը կազմող երեք հիմնական համաձայնագրերի՝ ԱՊՀ կանոնադրության, ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և համապատասխան հավելվածի չեղարկման գործընթացը։
Դրանց պաշտոնական չեղարկումից հետո մեր երկիրը իրավաբանորեն կդադարի լինել ԱՊՀ անդամ, չնայած կազմակերպությանը նրա փաստացի մասնակցությունը կասեցվել էր ավելի վաղ: Այս փաստաթղթերը կներկայացվեն խորհրդարանին՝ վերջնական հաստատման համար», - ասել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
182Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
188Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
203Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
27124.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
42224.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
25824.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
25224.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23124.11.2026, 10:30