Արքիմեդի «կորուսյալ» ձեռագիրը. Ֆրանսիայում հայտնաբերվել է հանճարեղ մաթեմատիկոսի հազվագյուտ կրկնագիրը

Ֆրանսիացի հետազոտողները Բլուա քաղաքի Գեղեցիկ արվեստների թանգարանում հայտնաբերել են մագաղաթյա մի թերթ, որը երկար ժամանակ համարվում էր անդարձ կորած։ Ինչպես պարզվել է, սա Արքիմեդի հայտնի կրկնագրի (պալիմպսեստի) մի մասն է, որի վրա պահպանվել է անտիկ դարաշրջանի հանճարեղ գիտնականի «Գնդի և գլանի մասին» աշխատության մի հատվածը։
Այս ձեռագիրն ունի արկածային ու բավականին տխուր պատմություն: Այն ստեղծվել է մոտ 950 թվականին Բյուզանդիայում, սակայն հետագայում Երուսաղեմի գրիչները, խնայողության նպատակով, թանկարժեք մագաղաթի վրայից քերել-մաքրել են Արքիմեդի տեքստերը և դրանց վրա գրել քրիստոնեական աղոթքներ։ Հենց սա է պատճառը, որ ձեռագիրը կոչվում է կրկնագիր կամ պալիմպսեստ. հին տեքստը թեև հեռացվել է, բայց ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այն հնարավոր է ընթերցել նոր շերտի տակից։
Հայտնաբերված 123-րդ թերթի մի կողմում մաթեմատիկական հաշվարկներն են, իսկ մյուս կողմում՝ Դանիել մարգարեի պատկերը՝ առյուծների գբում։ Սորբոնի համալսարանի գիտնականները պատրաստվում են ռենտգենյան ճառագայթների միջոցով «թափանցել» ներկի շերտի տակ՝ վերականգնելու բնագրի այն հատվածները, որոնք անհասանելի են սովորական աչքի համար։
Այս գտածոն բացառիկ արժեք ունի գիտության համար, քանի որ Արքիմեդի հենց այս տրակտատում է նկարագրված գնդի ծավալի հաշվարկման առաջին մեթոդը, որը հիմք դարձավ ժամանակակից մաթեմատիկայի համար։

Ճապոնացի գիտնականները կրկին չափել են Մարիանյան իջվածքի խորությունը
477Երեկ, 19:37
Գիտնականներն առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս դիպլոդոկի մնացորդներ են հայտնաբերել (լուսանկար)
108420.09.2026, 17:01
Քեոփսի բուրգի չափերում հնարավոր աստղագիտական «կոդ» է հայտնաբերվել
121520.09.2026, 15:30
«Երկրի մթնոլորտում ջրային գոլորշու քանակը հասել է դիտարկումների ընթացքում գրանցված առավելագույնին»․ Լևոն Ազիզյան
42520.09.2026, 09:06
«Մեթանի քանակն աճում է․ ինչպես է փոխվել Երկրի մթնոլորտը 23 տարվա ընթացքում»․ Լևոն Ազիզյան
45619.09.2026, 15:12
Նոբելյան մրցանակի դրամաշնորհը բարձրացվել է մինչև 1.2 միլիոն դոլար
151018.09.2026, 21:24
Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք (լուսանկար)
83713.09.2026, 23:42
Փախել է հարձակվողներից ու այրվել. հռոմեական հսկա անոթի մեջ հայտնաբերված կմախքի հետքերով (լուսանկար)
453806.09.2026, 23:25