Ավազակային հարձակում՝ Երևանում

Մարտի 9-ին, ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Հնդկաստանի քաղաքացի 25-ամյա Շիվամ Ա-ն և հայտնել, որ անհայտ անձը դանակով հետապնդել է իրեն, ապա զանգահարել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Մանան Մ-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը մտել է իրենց բնակարան, ծեծի ենթարկել իրեն և հեռացել։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում Շիվամ Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում, իրեն անծանոթ, ազգությամբ հնդիկ 6 անձինք մուտք են գործել իրենց բնակարան, պահանջել գումար։ Ինքը հայտնել է, որ գումար չունի, ինչից հետո գոտիով հարվածել են մեջքին, դանակով՝ դեմքին և գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև իր տաբատի գրպանից հափշտակել «Realmi C63» տեսակի բջջային հեռախոս, իսկ ներքնակի տակից 190 հազար դրամ, իրեն զուգահեռ ծեծի ենթարկելով նաև իր հետ նույն հասցեում բնակվող Հնդկաստանի քաղաքացիներ Մանան Մ-ին, Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Հարպինդեր Ս-ին՝ նրանից հափշտակելով 35 հազար ՀՀ դրամ, 30-ամյա Ռահուլին՝ նրանից հափշտակելով 6 հազար դրամ, 38-ամյա Ամրիկ Ս-ին՝ նրանից հափշտակելով 2 հազար դրամ գումար հեռացել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված արարքը կատարած անձինք հանդիսանում են Հնդկաստանի քաղաքացիներ 37-ամյա Ջաջմանջոտ Դ-ն, 32-ամյա Ռամ Լ-ն, Մինթու Ս-ն, Անմոլ Ս-ն և Աջայ Կ-ն, իսկ Շիվամ Ա-ին դանակով հարվածներ է հասցրել Անմոլ Ս-ն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Պայթյnւն Վարդաշենի շենքերից մեկում․ հիվանդանոց է տեղափոխվել 1,5 տարեկան երեխա
51Երեկ, 23:24
«Մի-2» ուղղաթիռ է կործանվել Կրասնոդարում
94Երեկ, 19:41
Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
22423.06.2026, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
11923.06.2026, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
20523.06.2026, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
23722.06.2026, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
39922.06.2026, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
45522.06.2026, 10:10