«էդ քաղաքացուն հարցրե՛ք՝ ի՞նչ կլիներ, եթե Գագիկ Բեգլարյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ուղղակի թարս նայեր»․ Ալեն Սիմոնյան

Եթե նախկինների օրոք ԱԺ նախագահը թքեր քաղաքացու վրա, ի՞նչ կաներ ընդդիմադիր Ալեն Սիմոնյանը։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Չէր կարող այդպիսի բան լինել, դա բացառված էր։ ԱԺ նախագահին իրենք 5 կիլոմետր հեռավորության վրա չէին տեսնի․․․ Ես առնվազն կսպասեի, որ այդ քաղաքական գործիչը ներողություն խնդրեր․․․ Գնացեք, էդ քաղաքացուն հարցրեք, թե ինչ կլիներ իր հետ, եթե ինքը Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին կամ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանին ոչ թե գոռար «դավաճան» կամ սեռական բնույթի հայհոյանք տար, այլ ուղղակի թարս նայեր»։
Դիմելով լրագրողին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկեց հարց տալ կանադահայ Կարեն Մկրտչյանին, որի վրա նա թքել էր՝ «դավաճան» վանկարկումից հետո․ «Գնացեք, հարցրեք՝ դու դաշնակցական ես, ինչո՞ւ քո երեք տղաները, որոնք տեղափոխվել են Հայաստան, ՀՀ քաղաքացիություն չեն վերցնում և չեն գնում ծառայում բանակում, իսկ դու քեզ թույլ ես տալիս ՀՀ երկրորդ պաշտոնյային հրապարակային վիրավորանք հնչեցնել։ Բա գնացեք, հարցրեք, դուխներդ չի հերիքո՞ւմ, թե՞ պետք չի։ Դուխներդ հերիքում է, բայց պետք չի, չէ՞․․․ Դա վաղուց էլ սուր հարց չէ»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
19113:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
13809:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
18501:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
17900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15900:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
15300:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
125Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
122Երեկ, 23:12