««Ժողբաստիոն» Հայաստանում անմեղ մարդը կարող է ազատությունից զրկվել, որովհետև մի հոգի այդպես է ուզում». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ավելի ու ավելի հաճախ է հնչում այն կարծիքը, որ Հայաստանը, ցավոք, հարստանում է ոչ թե նոր ձեռքբերումներով, այլ քաղաքական հետապնդումների ենթարկված անձանց քանակով ու քաղբանտարկյալներով:
Արմեն Աշոտյանի կալանավորման արդեն երկրորդ ամիսն է լրանում, չհաշված որ քանի-քանի այդպիսի երկու ամիսներ է անցկացրել Աշոտյանը անազատության մեջ՝ լինելով անմեղ:
Բոլորին էլ քաջ հայտնի է, որ այս իշխանությունը միանգամից փակում է, կալանավորում ու ձերբակալում է իրեն անհարմար քաղաքական գործիչներին: Գիտեն նաև բոլորը, որ հարուցված գործերը հեչ էլ պարտադիր չէ, որ ունենան իրավական կշիռ: Ֆորմուլան շատ պարզ է՝ կա քաղաքական որոշում, գործի հարուցումն ու մարդկանց փակելը դառնում է տեխնիկայի հարց:
Սակայն մի պահ այս իրավիճակին եթե նայենք ոչ թե քաղաքական, այլ մարդկային տեսանկյունից, մարդու զգացական, հուզական ու հոգեբանական տեսանկյունից...
Մարդուն ապօրինաբար կտրել են իր բնականոն կյանքից, ընտանիքից, ընկերներից, աշխատանքից ու հասարակական գործունեությունից։
Ինչո՞ւ, որովհետև «ժողբաստիոն» Հայաստանում անմեղ մարդը կարող է այս ամենից զրկվել, որովհետև մի հոգի այդպես է ուզում:
Աշոտյանին թեպետ կարողացել են կալանավորել, բայց նրա արժանապատվությունն ու կամքը՝ ոչ, նրա գաղափարն ու ոգին՝ ոչ:
Մեր ընկերոջը ցանկանում եմ ծով համբերություն, քանի որ ազատությունը շուտով լինելու է»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
307Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
187Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
217Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
223Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
185Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16629.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
33529.08.2026, 22:36