«Ազգային արժեքների ուրացումը երբեք չի ներվում»․ Նաիրի Հոխիկյան

.Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ժողովրդի պատմության նոր շրջանի' 1880-ականներից մինչև 1920-ական թվականների լավագույն զավակները, որոնք իրենց կյանքն ու երջանկությունը նվիրել են հայրենիքին և ժողովրդին, վերջում կյանքից հեռացել են դավաճանված և դժբախտ։
Եղիշե Չարենցին մատնեցին այն հայերը, որոնց գրական վերելքների հասցրել էր հենց Չարենցը։
Գարեգին Նժդեհը անառիկ պահեց Սյունիքը, բայց հենց թուրքերը մեծ գումար խոստացան Նժդեհի գլխի համար, հենց Սյունիքում բազմաթիվ մահափորձեր եղան Նժդեհի դեմ հենց հայերի կողմից։
Զորավար Անդրանիկը անառիկ էր պահում Նախիջևանը, բայց Ագուլիսում նրա զորքին սոված էին թողնում հայերը' պահանջելով հեռանալ, որ իրենք թուրքերի հետ հանգիստ ապրեն։ Անդրանիկը հեռացավ, թուրքերը կոտորեցին ագուլեցիներին, բայց դրանից Զորավարի սիրտը ավելի ցավեց։
Սյունիքում Անդրանիկի դեմ նույնպես մահափորձ եղավ հայերի կողմից, քանի որ կռվում էր թուրքերի դեմ ու չէր թողնում, որ թշնամին գրավեր Հայաստանը, իսկ հայ բնակչությունը մտածում էր, թե թուրքերի հետ թշնամության պատճառը հայ զորավարներն են, որոնք դիմադրում են թշնամուն։
Արդյունքում բոլոր չդիմադրող, թուրքերին աղուհացով ընդունող հայերը բռնաբարվեցին ու կոտորվեցին թուրքերի կողմից, իսկ Նժդեհը մահացավ բանտում, Անդրանիկն էլ լքեց Հայաստանը և հայրենիքի անունը շուրթերին' մահացավ ԱՄՆ -ում։
Միամիտ ու կարճատես լինելը ներելի է, բայց նյութապաշտությունը և ազգային արժեքների ուրացումը երբեք չեն ներվում' ժողովուրդներներին զրկելով սեփական հողից ու դիմացը դնելով միայն սեփական զավակների դիակները»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
307Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
187Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
217Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
223Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
185Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16629.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
33529.08.2026, 22:36