«Ծառուկյանի արտահայտությունը մնացել է Փաշինյանի կոկորդին և չի ներվում»․ Սուրեն Սուրենյանց

«Եթե նույնիսկ անաչառ դիտորդի հայացքով նայենք, կտեսնենք, որ մեզ մոտ ինչ-որ «պատահականությամբ» գործարարները թիրախավորվում են միայն այն դեպքում, երբ որ քաղաքական հայտ են ներկայացնում։ Այդպես եղավ Սամվել Կարապետյանի դեպքում, այդպես եղավ Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Եվ այդպես կլինի ցանկացած գործարարի դեպքում, որոնց հանդեպ այս պահին շատ լոյալ է իշխանությունը»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չեզոքացնել դիմադրության բոլոր կենտրոնները։ «ԲՀԿ-ի հարցով նա կարող է չներել, որ կամա թե ակամա ԲՀԿ-ն դարձավ այն ինդիկատորը, որը «հարամեց» Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը։ Մեզանից նա ապօրինաբար է խլել ֆրակցիա ունենալու իրավունքը, այսինքն՝ իշխանության յուրացում է տեղի ունեցել․․․ Բացի դրանից՝ քաղաքական քինախնդրության պատճառ կարող էր լինել Գագիկ Ծառուկյանի՝ նախընտրական շրջանում արված արտահայտությունն առյուծների վանդակի մասով, սա մնացել է Փաշինյանի կոկորդին և չի ներվում»,- նշեց Սուրենյանցը՝ նաև ընդգծելով, որ նույնիսկ ամենաօրինազանց գործարարին աշխարհի որևէ երկրում, անմեղության կանխավարկածն այդ ձևով տրորելով, նման ստոր, անմարդկային եղանակներով չեն կալանավորում, երբ որ մարդը դիմադրություն ցույց չի տալիս։
«Սա քաղաքական հաշվեհարդար է, դրա կարևոր բաղադրիչը անձնական քինախնդրությունն է»,- ընդգծեց Սուրենյանցը։

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն
109:06
«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
314Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
190Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
220Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
226Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
186Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
15029.08.2026, 23:24