ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը՝ լուծել արտահանումների հարցը:
Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, եւ մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որեւէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել: Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները՝ ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է՝ հրաժարվել ԹՐԻՓՓ-ից եւ «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
307Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
187Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
217Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
223Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
185Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16629.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
33529.08.2026, 22:36