Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Ասօր առավոտյան ժամը 9-ից «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում կատարվել է խուզարկություն։ Նախնական տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է խմբագրի որդի Կարեն Լազարյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության հետ ունեցած առնչությունների հետ։ Կարեն Լազարյանն այդ կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու էր։ Այս մասին հայտնում է «Սյունյաց երկիր»-ը։
«Կարեն Լազարյանի հանդեպ մեկուկես տարի առաջ մեկնարկած հետապնդումների սաստկացումը, կարելի է ասել, սպասված էր․․․ Գլխավոր պատճառը «ՔՊ» կուսակցության ձախողումն էր Գորիսում՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ Այդ կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին 65-70 տոկոսի հասնող վստահության քվե, որը, սակայն, իրականություն չէր դարձել։ Հիմա մեղավորներ են փնտրում․․․
Օրեր առաջ էլ Գորիսի ոստիկանապետն էր հանձնարարություն ստացել՝ Կարեն Լազարյանի դեմ ինչ-ինչ գործեր հորինելու։ Վերջինս էլ «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ֆեյք տնօրեն Արմինե Կոլյանի հետ «հաղորդում» էր պատրաստել՝ իբր լուծարված Գորիսի պետական քոլեջում թույլ տրված ապօրինությունների մասին, որը ստիպել էին ստորագրել Հրո անունով համայնքային ոստիկանի՝ ինչ-ինչ խոստումների դիմաց։ «Հաղորդմանը» նախորդել էր շանտաժի մեծ գրոհ՝ Կարեն Լազարյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով, որը հաջողություն չէր ունեցել։ Ուստի և հորինված «հաղորդումն» էլ գոնե մեկ փաստ չէր պարունակել Կարեն Լազարյանի հակաօրինական գործունեության մասին։
Ընդհակառակը, ի հայտ էին եկել քոլեջի գործող տնօրենի՝ պետական միջոցներից կատարված հափշտակության բազմաթիվ փաստեր, որոնք Գորիսի ոստիկանապետի կողմից պարտակվել են և իրավական ընթացք չեն ստացել։
Թե ինչ կապ գոյություն ունի Գորիսի ոստիկանապետի և քոլեջի ֆեյք տնօրենի միջև՝ կանդրադառնանք ավելի ուշ։
Քոլեջի «ճակատում» չգտնելով Կարեն Լազարյանին արատավորող փաստեր՝ բացվել է նոր «ճակատ»՝ կապված «Միասնության թևեր» կուսակցության հետ նրա առնչություններին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։
«Հայտնաբերվել» է Կարեն Լազարյանի տիկնոջ պարտքերի ցուցակը՝ գորիսյան մեկ-երկու խանութի, որտեղից նա երեխաների համար ինչ-ինչ պարագաներ էր ձեռք բերել, բայց չէր հասցրել վճարել ու մնացել էր պարտք։
«Հայտնաբերվել» են նաև Կարեն Լազարյանի՝ ԱԺ պատգամավորի թեկնածու լինելու վկայականը, ինչպես և «Միասնության թևեր» կուսակցության գովազդային բուկլետ։
Ահա՝ ինչպիսի «մեծ» ավար-ապացույցներ են ձեռք բերել Կարեն Լազարյանի «հանցավոր» գործունեության վերաբերյալ»,- գրում է լրատվամիջոցը։

«Մանկապարտեզում զուգարանակոնքի վրադիրները ջարդուփշուր եղած էին, հրահանգել եմ ազատել տնօրենին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2212:30
Հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3 միլիարդ 140 միլիոն դրամ աջակցություն կտրամադրվի (տեսանյութ)
2212:24
Նիկոլ Փաշինյաննի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3012:12
Գորիսում խուզարկվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը
4212:00
«Դուք չունեք ոչ մի գաղտնիք․ այդ գաղտնիքները ազնիվ խոսքի վրա են, որ «հորս արև», հավատացեք՝ չգիտենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4911:48
«Սահմանազատման գործընթացի շրջանակում կլուծվի նաև էքսկլավային գյուղերի հարցը»․ Բայրամով
6511:41
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար (լուսանկար)
3911:24
«Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին»․ Գագիկ Ծառուկյան
4911:18