«Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները, իսկ նրանք շատ են, տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը։ Նրանք չէին կարող ու չեն եղել քաղաքական մտքի կրողներ, նրանք չեն ունեցել քաղաքական կողմնորոշումներ, բայց իշխանության հետ ունեցած մտերմության հաշվին, բնականաբար, զարտուղի ճանապարհներով, հսկայական հարստություն են դիզել, ինչը քաղաքական դաշտում որոշիչ դերակատար դառնալու հնարավորություններ է տվել նրանց։ Փողը վճռական է ոչ միայն Հայաստանում։
Երկրի քաղաքական կյանքում նրա ու նրանց դերակատարումը միշտ էլ բացասական է եղել, իսկ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ու հետընտրական ընթացքում իր գագաթնակետին հասավ։ Այդ շրջանում նրա ու նրանց դերակատարումն ուղղակի ավերիչ էր։ Նրանց մարդիկ էին ընտրատեղամասերից առեւանգում ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, նրանց մարդիկ էին խափանում-խաթարում ընտրությունների ընթացքը, նրանց մարդիկ էին ընտրակաշառքներ բաժանում, նրանց մարդիկ էին սադրանքներ կազմակերպում, նրանց մարդիկ էին ահաբեկում, խաղաղ ցուցերը ճնշելու նպատակով նրանց մարդիկ էին զինվորական համազգեստ ու զենք ստանում։
Այս ամենը հայտնի է։ Չկա ոչ մի նորություն։ Գիտեն բոլորը։ Սա, սակայն, չպետք է խանգարի ասելու, որ այն ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ քինախնդրությունից ծնված հաշվեհարդար է։ Սա օրենքի ու օրինականության հետ կապ չունեցող գործողություն է։ Սա ուժի ցուցադրում է։ Սա տեղի չէր ունենա, եթե նա վերջին ընտրություններին մասնակցության հայտ չներկայացներ։
Հետեւաբար՝ սա դատապարտելի է»։

«Գագիկ Ծառուկյանը ու նրա տեսակի մյուս գործիչները տարիներ շարունակ ապականել են մեր երկրի քաղաքական դաշտը». Վարդան Հարությունյան
3121:12
«Կապրենք՝ կտեսնենք՝ ով՝ ում, ինչպես և ինչու». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3821:00
«ԱԺ-ում իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ճակատին կրում է 50 հազար գողացված ձայների դրոշմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4120:36
«Գաղտնի պլանով Ալեն Սիմոնյանին ճամփեցինք, Փաշինյանը խաբար չէր». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6120:18
«Եթե տնային կալանքը վերացվեր, ավելի արագ կճանապարհեինք Փաշինյանին». Սամվել Կարապետյան
4320:12
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
5518:36
«Ուժեղ Հայաստան»-ը դեռ չի որոշել ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի հարցը
6118:12
«Նիկոլական այս զիբլամիջավայրում օրենքը գործում է, երբ Նիկոլին է դա պետք»․ Միհրան Հակոբյան
6417:36