Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, և չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։
Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։ Ինքը՝ Քոչարյանը, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություններ արեց: Մոտավորապես հայտնեց, որ եթե այդ պաշտոնի թեկնածության հարցը լուծվի խմբակցությունում, ինքը կառաջադրվի։ Հայտնի է, որ հարցը խմբակցությունում չի որոշվելու, այլ՝ ՔՊ վարչությունում: Մտերիմների կարծիքով, Քոչարյանը չի առաջադրվել՝ համարելով, որ կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, նախապատվությունը կտա կուսակցականներին, իսկ ինքն անկուսակցական է»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
298Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
182Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
212Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
217Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
182Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16329.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14629.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
32829.08.2026, 22:36