«Մեր երկիրն էլ է թևակոխել շոուների և կեղծ հերոսների շինծու ժամանակաշրջան»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկիրն էլ է թևակոխել շոուների և կեղծ հերոսների շինծու ժամանակաշրջան։ Մարդը կորցրել է իրականության զգացումը։ Մտնել համացանց այն ակնկալիքով, թե այսօր ո՞ւմ են զգետնել հատակին, ո՞վ մանդատ վերցրեց, ո՞ւմ կենդանուն ինչպե՞ս խոշտանգեցին, ո՞վ է հերթական գործակալն ու դավաճանը, սա առնվազն մայրամուտ ապրող համայնքի, արժեհամակարգային մտածողության ուծացման դատավճիռ է։ Ավելին՝ իսկ երբ մարդը կայծակնային արագությամբ հայտնվում է ֆինանսական ճգնաժամի կամ գործազրկության փաստի առաջ, մի այլ ողբերգություն է։
Մենք պետք է տեղորոշենք մեր տեղն ու դերը և որպես ազգ մեր առաքելությունն աշխարհում, ապա և տրվենք ներքաղաքական մարտահրավերներին, որոնց մեծ մասը բխում է օտարածին օրակարգից և մեզ շղթայում է ներքաղաքական նեղ տեղապտույտի կապանքներին։ Ո՞վ կարող է մեզ դուրս բերել ինքնաոչնչացման տեսլականից։ Ըստ իս անհատը, որովհետև մենք հավաքական խաղի ջատագով չենք, անգամ այդ պարագայում մեր եսակենտրոն հավակնությունները վայրի նժույգների նման ծառս են լինում և հիշեցնում մեր ինքնության անվիճարկելի հեղինակության և բացարձակեցված ինքնագնահատականի մասին։
Հ.Գ. Փոխելու համար պետք է փոխվել, իսկ փոխվելու համար պետք է փոխել միջավայրը»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
298Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
182Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
212Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
217Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
182Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16329.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14629.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
32829.08.2026, 22:36