«Ամոթ է տարիներ անց շարունակել հերքել ակնհայտ փաստերը». Անուշ Քլոյան

2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը՝ ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանը գրում է. «ՌՔ-ն այսօր դարձյալ դատարանում հայտարարել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում և ինքը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները։
Այս մարդը առաջին անգամ չէ, որ ցինիկ հայտարարություններով է հանդես գալիս։ Լկտիությունն իսկապես չափ ու սահման չունի։
Նախ՝ 2008թ-ի ընտրությունները չեն եղել ազատ, արդար և թափանցիկ։ Բոլորի աչքի առաջ իրականացվում էին ընտրակաշառքի բաժանում, քաղաքացիների նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ, քվեատուփերի փոխարինում, լցոնումներ և ընտրական գործընթացի կոպիտ խախտումներ։ Դրանից հետո էլ հրապարակվեցին այնպիսի արդյունքներ, որոնք չէին արտահայտում ժողովրդի իրական կամքը։
Այսօր էլ, դատարանի դահլիճում, հերթական անգամ փորձում եք խեղաթյուրել իրականությունը։ Փաստացի ընդունում եք, որ բարձրաստիճան զինվորականների հետ կատարել եք այն գործողությունները, որոնք, ըստ ձեզ, բխում էին ձեր պարտականություններից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր և անհամաչափ ուժի կիրառումը։
Ստու՛մ եք, երբ հայտարարում եք, թե ժողովուրդը հարձակվել էր նախագահականի վրա։ Իրականությունն այն է, որ խաղաղ ցուցարարները նստացույց էին իրականացնում, և վաղ առավոտյան ուժայինները հարձակվեցին քնած մարդկանց վրա՝ կիրառելով բռնություն։ Ավելին, խաղաղ ցուցարարները չեն գրոհել որևէ պետական նշանակության շենք, առավել ևս՝ նախագահականի վրա։
Ամոթ է տարիներ անց շարունակել հերքել ակնհայտ փաստերը։ Ի վերջո, դուք եղել եք Հայաստանի Հանրապետության նախագահը, և այդ պաշտոնը ենթադրում է պատասխանատվություն սեփական որոշումների ու գործողությունների համար։
Ունեցեք քաղաքական և մարդկային պատասխանատվություն՝ ընդունելու կատարվածը և պատասխան տալու այն գործողությունների համար, որոնց հետ կապված իրավական վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
298Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
182Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
212Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
217Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
182Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
16329.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
14629.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
32829.08.2026, 22:36