Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրում գյուղի ավերակ տարածքում գործ են անում

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրում գյուղի ավերակ տարածքում գործ են անում
155
Ուրբաթ, 10 հուլիսի, 2026 թ., 21:24

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գոտու բնակիչները նկատել են, որ 2024 թվականին սահմանազատումով Ադրբեջանին հանձնված, ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանական անկլավ հանդիսացած Բաղանիս-Այրում գյուղի ավերակ տարածքում վերջերս ադրբեջանցիները սկսել են գործ անել։ Նրանք մեծ տարածք են հարթեցրել։ Բնակիչները չգիտեն, թե ադրբեջանցիներն այդ տարածքն ինչու են հարթեցրել՝ այնտեղ տներ կառուցելո՞ւ, այգի հիմնելո՞ւ, թե՞ այլ նպատակով»։