«Բոլորը Փաշինյանից պահանջում են պատասխանատվություն ստանձնել իր քայլերի համար». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վլադիմիր Պուտինը, Բաբաջանյան Արմանը, Արամ Սարգսյանը, Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը, Տիգրան Խմզալյանը և այլոք նույն պահանջն ունեն Փաշինյանից: Նրանք բոլորը պահանջում են Փաշինյանից դադարեցնել խաբեությունը: Բաբաջանյանը, Սարգսյանը և իրենց համախոհները փորձել են նախաձեռնել հանրաքվե, ստորագրահավաք են արել, դրան հետևել է ԱԺ-ում «օրենքի» ընդունումը: Օրենք բառը միայն չակերտներով է կարելի կիրառել, քանի որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու այդ «օրենքում» չկա ոչ ժամկետ, ոչ պատասխանատու, ոչ էլ պատժամիջոց օրենքը խախտելու դեպքում, ավելին՝ «օրենք» կոչեցյալն էլ այնպես է գրված, որ դա խախտելը հնարավոր չէ:
Վլադիմիր Պուտինն էլ արդեն տարուց ավել է Փաշինյանին հորդորում է դադարեցնել էս խաբեությունը: Սկզբից դա ասվում էր շատ մեղմիկ, հետզհետե հռետորաբանությունը կոշտացավ: Փաշինյանն այդ ամենի տակից փորձեց պլստալ, Պուտոնին ասելով, որ ԵՄ մտնելու կամ չմտնելու հարցն ինքը չի որոշում, այլ՝ ժողովուրդը: Պուտինն էլ ասում է՝ «էհ, բա թող, որ ժողովուրդը որոշի, խի՞ չես թողնում...»: Բանը հասավ նրան, որ ԵԱՏՄ-ի մակարդակով կոչ արվեց հանրաքվե անցկացնել: Ռուսական պատժամիջոցները սկսվեցին կիրառվել առաջին նման զրույցից միայն ամիսներ անց: Դրանց պատճառն էլ Փաշինյանի խաբեությունն է, ուրիշ ոչինչ:
Բոլորը Փաշինյանից պահանջում են պատասխանատվություն ստանձնել իր քայլերի համար: Փաշինյանը դա չի կարող անել, քանի որ դա իր քաղաքական մահը կլինի: Արդյունքում նա ձգելու է էս իրավիճակը ինչքան կարող է, իսկ Հայաստանի բնակչությունը ճկռելու է՝ թե ՌԴ-ի և թե ԵՄ-ի պատժամիջոցների տակ: Իմիջայլոց, ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ՀՀ-ի նկատմամբ շատ ավելի շուտ, քան՝ ՌԴ-ն: ՀՀ բյուջեյի առաջին կիսամյակի ահռելի պակասորդը հենց ԵՄ պատժամիջոցների արդյունք է, ոչ թե ՌԴ-ի: ՌԴ-ինը կգումարվի ԵՄ պատժամիջոցներին ու կերևա երկրորդ կիսամյակում:
ԵՄ-ն հրապարակավ, զուտ հռչակագրերի մակարդակով սատարում է Փաշինյանին, բայց տակից կտրում է իր ֆինանսական հենարանները, զրկում պարտքով փող ստանալու հնարավորություններից: Ընդ որում, այդ պատժամիջոցները գնալով խստանալու են, ռուսական պատժամիջոցների հետ մեկտեղ:
Ստեղ պետք է նաև նշել, որ ԵՄ-ն Հայաստանից չի պահանջում ԵՄ անդամ դառնալ: Նման առաջարկ նույնիսկ չկա և դժվար երբևէ լինի: Պահանջը Ռուսաստանը Հայաստանից դուրս հրավիրելն է: Ռուսաստանի պահանջն էլ կողմնորոշվելն է, որ իրենք էլ իրենց անելիքները իմանան»։

«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան
3203:06
«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան
5502:06
«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
8400:30
«Հուսով եմ՝ Վեհափառն էլ չի հանդուրժի, որ բոլորիս գլուխն ուտելու նպատակով իրեն կրկեսի դեկորացիա են ուզում սարքել»․ Արթուր Դանիելյան
8800:12
«Սա մի պարզ պատճառով է տեղի ունենում․ առաջիկայում Փաշինյանը ցավոտ զիջումներ է իրականացնելու»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
73Երեկ, 23:56
«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
91Երեկ, 23:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
76Երեկ, 23:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
97Երեկ, 22:48