«Դրանից մեծ օգուտ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է, որ աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել է իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին։ Ստացվել է 1141 հայտ։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում է կայացրել։ Իր կառավարման 9-րդ տարում միայն Նիկոլ Փաշինյանը որոշել կառավարության կադրային բանկ ստեղծելու մասին։ Դրանից մեծ օգուտ չի լինելու, քանզի աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները չեն կարողանա աշխատել առանց դիպլոմ, կամ կասկածելի ծագումով դիպլոմներով, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ «7 տարի 1-ին դասարանում մնացածների» ենթակայությամբ։ Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտները ինչո՞ւ պետք է իրենց անունը, հեղինակությունը վնասեն հայրենիքի տարածքները հանձնածների, սեփական պատմությունը և ազգային ինքնությունը ուրացածների ենթակայությամբ աշխատելով»։

«Հայաստանը ենթարկվում է արևելյան հարևանի անվերրջ ու նվաստացնող պարտադրանքներին»․ Թաթուլ Հակոբյան
3203:06
«Իշխանությունն իր յուրաքանչյուր ընդդիմախոսի համար թղթապանակ ունի, սպասում է պատեհ առիթի»․ Լևոն Զարգարյան
5502:06
«Ինչո՞ւ են քնելու վրա հայհոյանք դնում, և ինչու են զինծառայողները քնում»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
8400:30
«Հուսով եմ՝ Վեհափառն էլ չի հանդուրժի, որ բոլորիս գլուխն ուտելու նպատակով իրեն կրկեսի դեկորացիա են ուզում սարքել»․ Արթուր Դանիելյան
8800:12
«Սա մի պարզ պատճառով է տեղի ունենում․ առաջիկայում Փաշինյանը ցավոտ զիջումներ է իրականացնելու»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
73Երեկ, 23:56
«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ոչ մեկ դղյակներ չի վերադարձնելու, պարզապես ՔՊ-ականներն են հարստանալու»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
91Երեկ, 23:30
«Առաջ հեռախոսով փսփսալով՝ թաքուն էր ցուցումներ տալիս, հիմա ուղիղ՝ ԱԺ ամբիոնից»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
76Երեկ, 23:18
Վարդգես Գասպարին հայտնվեց Հակակոռուպցիոն դատարանի բակում, իրավիճակը լարվեց (տեսանյութ)
97Երեկ, 22:48