«Արդյո՞ք այս որոշումը չի նշանակում, որ ՔՊ-ն խրախուսում է նման վարքագիծը». Էդգար Ղազարյան

ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն ԱԺ-ում ներկայացրեց ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանը: Դիմելով վերջինիս՝ ընդդիմադիր Էդգար Ղազարյանը հարցրեց. «Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ավագանու ընտրությունների օրը հայտնվել էր աղմկահարույց միջադեպի մեջ, որի ժամանակ հայհոյախառն արտահայտություններ էր օգտագործում քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ: Դրանից հետո նա վայր դրեց մանդատը ու տպավորություն կար, դա ՔՊ-ի վերաբերմունքն է նրա նկատմամբ, բայց հետո նա ընտրվեց կուսակցության վարչության անդամ: Ձեր խմբակցության վերաբերմունքը՝ այդօրվա իրադարձության վերաբերյալ ու արդյո՞ք այս որոշումը չի նշանակում, որ դուք խրախուսում եք, որ ձեր շարքերում ձեր գործընկերները ցուցաբերեն նման վերաբերմունք»: Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Ով՝ ով, դուք գոնե վարքագծից չպետք է խոսեք... Պարոն Վիլեն Գաբրիելյանն իր արարքի համար ներողություն է խնդրել»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8401:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
8100:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
14000:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8100:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13400:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6800:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
64Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
74Երեկ, 23:48