«Ձեր նշանակած գլխավոր դատախազուհին ստել է, ձեզ բոլորիդ վախեցրել»․ Գեղամ Մանուկյան

«Այսօր ժամը 3-ին ստիպված եմ լքել նիստերի դահլիճը, որովհետև այդ ժամին շարունակվելու է Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատաքննությունը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Կոչ կանեի այն պատգամավորներին, որ նախորդ գումարման խորհրդարանում լսելով դատախազի կեղծ հիմնավորումները, կողմ քվեարկեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի օգտին, կոչ կանեմ, որ գաք դատարան ու դատարանում դատախազների ներկայացրած իրեղեն ապացույցների մասին լսելով հիշեք, որ ձեր նշանակած գլխավոր դատախազուհին այս ամբիոնից տևական ժամանակ ստել է, ձեզ բոլորիդ վախեցրել է, որ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք։ Հիմա դատարանում հատիկ-հատիկ հանրային մեղադրողները ներկայացնում են այդ զենք-զինամթերքների փորձաքննությունը՝ ինչ տեսակ զենք, այսքան փամփուշտ․․․ օրինական է, գրանցված է, անօրինական մի հատ զենք չկա, պատկանում է մեկին, ով այս գործի հետ կապ չունի»,- շարունակեց Մանուկյանը

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
18113:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
13109:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
18001:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
17400:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15600:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
15000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
122Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
119Երեկ, 23:12