«Օրենքը և դատավարությունը չպետք է ոտնահարեն քաղաքացու արժանապատվությունը»․ Լիանա Խաչատրյան

Լրագրող Լիանա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոչ ոք էլ չի վառվում Գ. Խաչատրյանի համար, բայց նախադեպը կապ ունի։ Օրենքը և դատավարությունը պիտի լինեն կույր և քաղաքացու արժանապատվությունը չոտնահարեն, ոչ թե որովհետև քաղաքացին լավն է, կարող է վերջին ավազակն ու մարդասպանը լինել։ Եթե այսօր մենք որոշում ենք, որ կարելի է խարդախին վատ վերաբերվել, որովհետև, դե գիտենք, լավ մարդ չէ, վաղը նույնը կանեն անմեղի հետ... Ինչու է սա կարևոր։ Երեք պատճառ։
Անմեղության կանխավարկած։
Բարոյական նորմի ձևավորում։
Պետություն-քաղաքացի հարաբերությունների ձև։
1) Աշխարհում չկա տենց երկիր, որտեղ արդարադատությունն անթերի լինի։ Որտեղ անմեղի չդատեն։ Որտեղ ամեն ինչ իդեալական լինի։ Հենց այս սխալների առկայությունը հաշվի առնելով են մարդիկ որոշել, որ, անկախ հանգամանքներից, քաղաքացին, քանի դեռ չկա դատարանի որոշումը, անմեղ է։ Եվ անգամ որոշումից հետո իրավունք ունի դիմելու վերաքննիչ, քանի որ սխալի հնարավորությունը երբեք չի բացառվում։
2) Այն, ինչ դուք տեսնում եք առօրյա կյանքում, դրան էլ սովորում եք։ Եթե ձեր երկրում վերամբարձ կռունկից կամ որևէ հրապարակում մարդ են կախում, դուք սովորում եք, որ դե դա տհաճ է, բայց նորմալ։ Այն, որ դա էֆեկտիվ չէ և չի նպաստում հանցագործությունների նվազմանը, մասնագետները վաղուց են պարզել։ Բայց դա նպաստում է մարդկանց մտքում այն համոզմունքի հաստատմանը, որ դե պետությունը ինչ կուզի կանի։ Այն ուժեղ է։ Այն է որոշում։ Օրենքի գերակայություն՝ նեմա։
3) Երրորդը բխում է երկրորդից։ Եթե պետությունն ինչ ուզի կանի, ուրեմն մենք քաղաքացի չենք, մենք հպատակ ենք։ Վերջին անգամ իմ հիշելով նացիստական Գերմանիան էր, որ հրեա քաղաքացիների կարգավիճակն իջեցրել էր քաղաքացուց հպատակի։ Հիմա շատ պետություններ են ջանում այս ռեգրեսն ի կատար ածել։ Հեչ չէի ուզի, որ մեր երկրում նման բան նույնպես լինի։
Այնպես որ, ուշքի՛ եկեք, գժուկնե՛ր։ ???
Ավելացում՝ Իսկ եթե պարզվի, որ սիմուլյացիա է անում, պարզապես դատի տալ, արդարադտությանը խոչընդոտելու համար»:

«Ահազանգում էր պրահյան դավադրության, ՀՀ-ի արցախացման վտանգների մասին, և այսօր բանտում է»․ Դերենիկ Մալխասյան
1914:48
«Օրենքը և դատավարությունը չպետք է ոտնահարեն քաղաքացու արժանապատվությունը»․ Լիանա Խաչատրյան
4214:30
«Ռուսական զորքերը հեռացնելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6614:00
«Իրանի կողմից իրավիճակի սրման դեպքում Իսրայելը կհարվածի նրա միջուկային օբյեկտներին»․ #Al-Monitor
7513:54
«Իսկ Մոսկվան շահագրգի՞ռ է նպաստել ՀՀ-ի թավշյա ինտեգրմանը դեպի թշնամական եվրոպական լիգա»․ Արեգ Սավգուլյան
6013:48
«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
5913:24
«Փաշինյանը թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6813:06
«Հայաստանի հասարակությունը շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մասը»․ Հակոբ Բադալյան
5912:54