«Փորձում ենք մեր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»․ Գագիկ Բաղունց

«Բավականին բարդ խնդիր ունենք՝ Արցախի հարցն օրակարգում պահելու՝ հաշվի առնելով ՀՀ-ում տիրող մթնոլորտը և Հայաստանի շուրջ տարածաշրջանում ընթացող գործընթացները։ Բայց, այնուամենայնիվ, մենք մեր բոլոր քայլերը հաշվարկված՝ փորձում ենք օրակարգային պահել Արցախի հարցը, որը ոչ միայն քաղաքական բաղադրիչ ունի, այլև հումանիտար, սոցիալ-տնտեսական և իրավական բաղադրիչներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անկախության օրվա առթիվ Եռաբլուր այցելած՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
«Փորձում ենք մշակել մի քաղաքականություն, որ մի կողմից՝ թույլ չի տա մոռացության տալ Արցախը և մյուս կողմից, ինչպես փորձում են ներկայացնել ՀՀ իշխանությունները, սպառնալիք չհանդիսանա այն խաղաղության ծրագրին, որով առաջնորդվում է ՀՀ իշխանությունը։ Բռնի տեղահանումից և Հայաստան տեղափոխվելուց հետո մենք մեր բոլոր քայլերը հաշվարկում ենք և ծրագրում՝ նկատի առնելով այն հանգամանքը, որ մենք, կորցնելով Արցախը և մեզ համարելով մի կողմից՝ մեր փոքր հայրենիք Արցախի քաղաքացիներ, մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիներ, փորձում ենք մեր բոլոր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»։

«ԱՄՆ-ն գիշերային ժամերին ականազերծել է Հորմուզի նեղուցը». #FT
8112:37
Պուտինը հաստատել է իր մտադրությունը՝ Ուկրաինայի հակամարտության հարցով շարունակել աշխատանքը ամերիկացիների հետ
5611:31
«Լենինին ճիշտ եք հիշել»․ Վարդան Բալյան
8409:06
«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
16303:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
23900:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
186Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
139Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
213Երեկ, 21:55