«Փաշինյանը թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը»․ Իշխան Սաղաթելյան

«Փաշինյանն իր վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը ներքաշում է նոր, ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ, որը հղի է լինելու իր ծանր հետևանքներով։ Դրա համար վճարելու է ՀՀ-ն և մեր ժողովուրդը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ «Այն, որ ասում է պետք է վերակառուցենք Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ վերակառուցման մասին խոսք չկա, ինքը փորձում է բարեկամանալ թշնամի երկրների հետ, թշնամանալ բարեկամ երկրների հետ, հաստատ թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը, ինչը ծանր է լինելու իր հետևանքներով։ Ինքն էլ է պնդում, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու որևէ շանս չունի, եթե չունի, այդ օրենքն ինչո՞ւ բերեցիր, անցկացրեցիր, ինչո՞ւ հարաբերությունները բարդացրեցիր և ինչո՞ւ ես տանում փակուղի․ դա անում է դիտավորյալ, հետևողական և հայկական շահերի հետ այդ ամնեը կապ չունի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2611:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
5510:49
Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Արցախ
6810:25
«ՔՊ-ն հանձնում է տարածքները, մենք առաջարկում ենք զարգացնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4610:12
«Հայկական փազլը վերջնականապես սկսում է ամբողջանալ»․ Արտակ Զաքարյան
5210:06
«Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց»․ Անդրանիկ Թևանյան
7909:42
Պուտինը ժամանել է Հնդկաստան (տեսանյութ)
9409:37
«Արցախի էջը փակված չէ»․ Սենոր Հասրաթյան
6809:24