«Հայաստանի հասարակությունը շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մասը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, այսպես ասած, քաղհասարակության շրջանակից մեծ հավանականությամբ կլինի այն արձագանքը, թե՝ Փաշինյանը ոչ թե իրենց է գցել, այլ հնարամիտ կերպով արձագանքել է Պուտինին, որովհետեւ նա ոչ թե կանխել է ԵՄ թեմայով հանրաքվեն, այլ թույլ չի տվել, որ այն լինի ժամանակից շուտ եւ տապալվի։
Ընդ որում, պետք է նկատել, որ դա ունի ռացիոնալություն։ Բայց, այդ դեպքում ստացվում է, որ Հայաստանի հանրությունը չի՞ աջակցում, այսպես ասած, եվրոպական կուրսին։ Այստեղ է ահա առանցքայինը։ Փաստացի, գործնականում տոտալ խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային։ Ու սա է, թերեւս, ամենառացիոնալը։ Ամենառացիոնալը այն իմաստով, որ Հայաստանի հանրությունը հիասթափված լինելով ՌԴ վերջին տասնամյակի կամ մեկուկես տասնամյակի քաղաքականությունից՝ այդուհանդերձ կուրորեն չի հարում ԵՄ–ին ապավինելու գաղափարի։ Հայաստանի հանրությունը ռացիոնալ է եւ Ռուսաստանի ու ԵՄ հանդեպ գնահատականները չի կառուցում էմոցիոնալ հայելայնության վրա։ Իհարկե կան շրջանակներ, որոնց էլ ես հենց բնորոշում եմ արեւմտամոլ, որ առաջնորդվում են միայն անուններով ու ցուցանակներով, այլ ոչ թե քաղաքականության իրապաշտ ու բազմակողմ գնահատականով։ Բայց, այդ շրջանակները քիչ են, իսկ իր հավաքականության մեջ Հայաստանի հասարակությունը իրականում շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մաս։ Ընդ որում, սա չի նշանակում, թե մարդիկ չեն ուզում ապրել այնպիսի ստանդարտներով, ինչպես Եվրոպայում։ Պարզապես, մարդիկ առնվազն ենթագիտակցորեն պատկերացնում ու զգում են, որ այդ կյանքը կառուցելը մեր ներքին գործն ու անելիքն է, ու որեւէ կերպ կապված չէ վերպետական այդ կառույցին անդամակցելու հետ»։

«Փաշինյանը թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
2613:06
«Հայաստանի հասարակությունը շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մասը»․ Հակոբ Բադալյան
2512:54
«ՀՀ-ում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ-ի քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է»․ Արմեն Աշոտյան
4612:42
«Պետք է պաշտպանենք Արցախի մշակութային ժառանգությունը, բարձրաձայնենք արցախցիների իրավունքների մասին»․ «Ապրելու երկիր»
4212:36
«Փորձում ենք մեր քայլերը պլանավորել այնպես, որ հանկարծ չվնասենք Հայաստանի Հանրապետությանը»․ Գագիկ Բաղունց (տեսանյութ)
4512:30
«Որևէ մեկի հրովարտակով չի կարող փակվել Արցախյան էջը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
3712:18
ՄԻՊ-ի անդրադարձը՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալմանը
3812:06
«Քանի դեռ կան մարդիկ, ովքեր իրենց ներսում չեն հանձնվել՝ Արցախի համար պայքարը շարունակելու է մնալ ակտուալ»․ Տիգրան Աբրահամյան
5311:48