«ՀՀ-ում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ-ի քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարի օգոստոսին Եվրոպական Միությունը հրապարակեց «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության» 2025 թվականի զեկույցը (2025 Human Rights and Democracy in the World), որը բավարար ուշադրության չարժանացավ Հայաստանում։
Ուստի ձեզ եմ ներկայացնում Հայաստանին վերաբերող զեկույցից հատվածներ:
Հայաստանում մոլեգնող տեռորի հանդեպ ԵՄ քար լռությունը ռեալպոլիտիկի դառը դրսևորում է։ Մարդու իրավունքները այսօրվա եվրաբյուրոկրատների համար ոչ թե արժեքներ են, այլ սակարկման ենթակա «ապրանք»։
Միաժամանակ ծանոթացեք զեկույցում տեղ գտած այս գնահատականներին և վստահ եղեք, որ Բրյուսելում ամեն ինչ լավ էլ գիտեն, ու իրենց համար պատեհ պահին միանգամից կբացեն կոմպրոմատների տրցակները։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մատնանշել են ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված չարաշահումների, մասնավորապես՝ ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության անարդյունավետությունը, դատական իշխանության անկախության պակասը և քրեական վարույթներում կալանավորման՝ որպես խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։
-Արդարադատության ոլորտում Հայաստանը շարունակել է բարեփոխումները՝ ուղղված բարեվարքության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը, սակայն մտահոգությունները պահպանվում են դատավորների նշանակման գործընթացի թափանցիկության և բարեվարքության մեխանիզմների գործնական կիրառման առնչությամբ։
-Ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ բարձրաձայնել են քրեական արդարադատության համակարգի գործիքայնացման վերաբերյալ պնդումներ, ինչը վտանգում է այլախոհության պատժումը և խաթարում խոսքի ազատությունը, այդ թվում՝ խուլիգանության վերաբերյալ քրեաիրավական դրույթների հնարավոր չարաշահման միջոցով։
-Նույն համատեքստում մտահոգիչ են մնում հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը (SLAPPs), որոնք թիրախավորում են լրագրողներին, բնապահպան ակտիվիստներին և իրավապաշտպաններին։
-Շարունակում է խնդրահարույց մնալ կալանավորման լայնածավալ կիրառումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերը՝ չնայած ազատությունից զրկված անձանց բժշկական երաշխիքների ամրապնդմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին։
-Մտահոգություններ են պահպանվել նաև զինծառայողների նկատմամբ վերաբերմունքի և ծառայության պայմանների, մասնավորապես՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ, թեպետ դրանց ընդհանուր թիվը նվազել է։
-Հակակոռուպցիոն հինգերորդ ազգային ռազմավարությունը (2023–2026թթ․) ապահովում է համապարփակ շրջանակ, սակայն այն դեռևս բավարար չափով հիմնված չէ ռիսկերի գնահատման վրա և չի նախատեսում թիրախային միջոցառումներ կոռուպցիոն բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտների, հատկապես՝ պետական գնումների համար։
Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
2003:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
4702:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
12200:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
160Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
165Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
109Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
199Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
105Երեկ, 16:24