«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները». Դանիել Իոաննիսյան

504
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 00:10
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները.
ՀՀԿ-ն, բողոքելով համաճարակի արդյունքում հավաքների արգելքից, ասում է, որ «իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է»:
Կուզենայի ասել «теперь я видел все», բայց նախ հիշեցնեմ ՀՀԿ-ի օրոք հավաքների ազատության զանգվածային ոտնահարման որոշ դեպքեր.
- 2008թ․ մարտի 1-ին ցրվեց Ազատության հրապարակի խաղաղ հավաքը, հրահրվեցին բախումներ, որի արդյունքում զոհվեց 10 մարդ: 100-ավոր մարդիկ ապօրինաբար ազատազրկվեցին ու էլ ավելի շատ մարդիկ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
- 2015թ․ հունիսի 23-ին ջրանետով ցրվեց Բաղրամյան պողոտայի խաղաղ հավաքը, 237 մարդ բերման ենթարկվեց, այդ թվում լրագրողներ:
- 2016թ․ հունիսի 20-ին Խորենացու փողոցում և հունիսի 29-ին Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ ու արդյունքաբեր գազ: 130 հոգի հոսպիտալացվեց: Հունիսի 17-ից 31-ի ընթացքում 730 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց (մի մասը մինչև 32 ժամ սոված-ծարավ պահվում էին զորամասերում) և 30 խաղաղ ցուցարար («Սասնա Ծռերի» զինված անդամներին չենք հաշվում) ապօրինի ազատազրկվեց:
- 2018թ․ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի փողոցում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվեցին լուսաձայնային նռնակներ: 127 քաղաքացի հոսպիտալացվեց: Ապրիլի 16-ից 23-ի ընթացքում 1236 խաղաղ ցուցարար բերման ենթարկվեց:
Եվ սրանք հիմա ասում են, որ կորոնավիրուսով պայմանավորված հավաքների արգելքը դժգոհությունը զսպելու համար է... Вот теперь я видел все»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
11713:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
10009:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
15401:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
14900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
14300:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13700:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
110Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
107Երեկ, 23:12