«Այս իշխանությունը որևէ վեհ բան անելու ունակությունից զուրկ, պրիմիտիվ մարդկանց խումբ է». Վահագն Ավագյան
![]() 399 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 19:05 «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժվար դար է լսելի դառնալու համար, հասկանալի է։ Բայց մարդիկ, ում հանրությունը չի ճանաչում, չի կարդում, շատ հաճախ ինքնահաստատման կարիք ունեցող մարդիկ, հաճախ սեփական անամոթությունը գոնե մի հոգու ծախել փորձող մարդիկ, տգեղ մարդիկ, մարդիկ որ ամեն նոր բան նորարարի հետ են «շփոթում» պետք է հեռու պահվեն պատանիներից։ Մեր սերունդը դժբախտ սերունդ եմ համարում։ Մեր կրթությունն արհեստական և ձևական է եղել։ Հայ մեծ գրողները մեր համար «թշնամի» են եղել, քանի որ մեխանիկական անգիրի դժբախտությունից այն կողմ ոչինչ չենք զգացել ու հասկացել, բայց դեռ ժամանակ ունենք կրթվելու և անպայման Չարենց կկարդանք։ Այս իշխանությունն էլ որևէ վեհ բան անելու ունակությունից զուրկ, պրիմիտիվ, ինքնահաստատման կարոտ Ջոնի Բրջոնիների խումբ է, որը շպրտում է այն ամենը, ինչը չի հասկանում, իսկ հայ գրականությունը հաստատապես այդ չհասկացվածների ոլորտից է։ Իրենք «նորարար», «վերզգայական», «կյանքային» փսևդոգրականության մեջ հագեցնում են իրենց անպետքական էությունների չհասկացվածության ծարավը (պոէտիկ ստացվեց. Էդպես էլ մտածել էի անել): Ինձ կարող են մեղադրել, բայց չէ՞ որ ես չեմ կարդում ժամանակակից հայ գրողների, գուցե իսկապես արժեքավոր բաներ կան։ Գուցե կան, չեմ ցանկանում վիրավորել մարդկանց, բոլորին նույն գնահատականը տալ, բայց գրողը տանի այն գրողներին, ովքեր 21-րդ դարում ներկա Հայաստանի քաղաքական դրության մասին մի ճշմարիտ խոսք չասած հավակնում են դասագրքային դառնալ։ Խոսքը նրա մասին չէ, որ քաղաքական մտքերը դասագրքում հայտնվեն, այլ նրա մասին, որ էս երկրում ապրող մարդը չի կարող իրական մարդ լինել, եթե լուռ տարել է 30 տարվա անմարդկային անարդարությունները, որոնք պատահել են մեր ժողովրդի հետ։ Մենք ընկերներով տարիներով մարդկանց ենք փնտրել, խոսեցրել, կարծիքներ լսել և մի գրողի չենք հանդիպել, որ սպիտակ ցեղասպանության ենթարկող կենդանիների բանդայի դեմ որպես մտավորական մի բառ կասեր։ Դա նշանակում է էդ մարդկանց համար իրենց իսկ խոսքը որևէ արժեք չի ներկայացնում։ Այդ դեպքում ներկա և ապագա սերունդների համար ինչո՞ւ պիտի արժեք ներկայացնի։ Վստահ եմ, որ բացառություններ կլինեն, բայց նաև վստահ եմ, որ արժեքավոր բացառություններն արհամարհված կլինեն «մեր» Բռջոնիների կողմից։ Եվ առհասարակ յութուբի դարում մարդիկ ունեն հնարավորություն և հարթակ սեփական ստեղծագործությունը հանրության դատին ներկայացնելու և հանրային համակրանք ու սեր վայելելու։ Էնպես չի, որ գրաքննությունից կարող եք բողոքել։ Եվ վերջում խնդրում եմ գործող իշխանություններին, եթե սա կարդում եք. ոչ մի բան մի ձեռնարկեք որևէ ոլորտում։ 30 տարվա 1000-ավոր հանցագործներից գոնե մեկին դատեք։ Մինչև էդ ոչ մի բան մի արեք»: |

«Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու»․ Հովհաննես Ավետիսյան
76913.12.2025, 00:06
«Իսկ մեզ մոտ շարունակում են խոսել ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին»․ Վահագն Սարոյան
83312.12.2025, 16:54
«Մեկ-մեկ փորձեք հասկանալ՝ ինչ եք ասում». Տաթևիկ Վիրաբյան
81912.12.2025, 10:30
«Պատասխանատուները, չտիրապետելով իրավիճակին, խելքներից դուրս որոշումներ են կայացնում»․ Արմեն Հովասափյան
91811.12.2025, 11:18
«Վրաստանը տեր է կանգնում երկրի ուղեղը կազմող բուհերին և ուսանողներին». Սեյրան Գրիգորյան
65110.12.2025, 19:30
«Այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, կարող են անցնել հեռավար ուսուցման». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82409.12.2025, 14:24
«Իսկ Հայաստանում կրթական բոլոր ծրագրերը վաղուց տապալված են»․ Վահե Լոռենց
76209.12.2025, 12:24
«Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի»․ Կոբախիձե
202008.12.2025, 14:26
