«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք, դուք գտնվում եք ԱԺ-ում»․ պատգամավորը՝ դիմորդին

«Ի՞նչ պետք է աներ նախարարությունը, զանգեր հերթով տեղեկացնե՞ր, ուղարկվել է կարգը ավագ դպրոցներին»,- այսօրվա քննարկման ժամանակ հակադարձելով Մասիս Բաբալյանի այն պնդմանը, թե պատշաճ կերպով չի ծանուցվել դիմորդներին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։
«Պարո՛ն Բաբալյան, ես ուղղակի զարմանում եմ․․․ Ձեր երեխան փաստորեն ընդունվել է, ես ձեզ շնորհավորում եմ»,- շարունակեց պատգամավորը։
«Ձեր խոսքում, որ ասում եք՝ ես չեմ լրացրել ձեր հայտը, դուք եք լրացրել, ես դա շատ լավ գիտակցում եմ, բայց տիկին Կոստանյանի նշած աղջիկը լրացրել է չորս հայտ, որից հետո չի ընդունվել։ Այսինքն՝ ավելի լավ էր լրացներ մի տեղ և ընդունվե՞ր, թե՞ չլրացներ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ դուք ասում եք 11 հազար դիմորդ է եղել, և պարզ է, որ կարող էին լինել տեխնիկական խնդիրներ, այդ խնդիրների պատճառով իրենք ազդել են 17 տարեկան դիմորդի հոգեբանության վրա»,- պատգամավորի և Մասիս Բաբալյանի երկխոսությունն ընդհատելով՝ ասաց դիմորդ Հայկ Բաբալյանը։
«Ձեր ձայնը մի՛ բարձրացրեք, Հա՛յկ ջան, դուք գտնվում եք Ազգային ժողովում, մենք պատգամավորներ ենք և լսում ենք ձեր խնդիրները»,- երիտասարդին պատասխանեց պատգամավորը։

«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
123Երեկ, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
52924.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
62023.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
83819.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
88718.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
88718.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
95017.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
83016.09.2026, 15:48