«Ինքս եմ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին»․ Լիլիթ Մկրտչյան

Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով պատմության գրքերի չափորոշիչներին, ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչների խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Ձեզ քննադատում են թուրքական ծրագրի մասնակցելու և «թուրքական լրտես» լինելու մեջ, ասաց. «Ես մասնակցել եմ ոչ թե թուրքական ծրագրի, այլ այդ ծրագրին մասնակցել են թուրք գիտնականներ: Եվ նրանք, ովքեր արտասանում եմ «Հայոց ցեղասպանություն» բառը, ներողություն են խնդրում, գնում են Ծիծեռնակաբերդ և ծաղիկ են դնում, մարդիկ, ովքեր իրենց երկրում դասավանդում են «Հայոց ցեղասպանություն» առարկան կամ պատմություն, մարդիկ, ովքեր դատապարտված են իրենց կառավարության կողմից, որոնց մի մասը բանտում է, մի մասը հալածված՝ պարզվում է, որ այդ ամբողջը ղեկավարում է թուրքական կառավարությունը»:
Լ. Մկրտչյանը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հերքում է բոլոր այդ քննադատությունները և սույն հարցի վրա հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունը. «Ես հայտարարում եմ, որ մեր հարգարժան գիտնականները, որոնք ինձ մեղադրում են՝ հրավիրելով համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին, ապա, այժմ, ես ինքս եմ հրավիրում համապատասխան մարմինների ուշադրությունն այս հարցին և խնդրում մանրակրկիտ ուսումնասիրել: Եթե կգտնեն որևէ բան, ես պատրաստ եմ պատասխան տալու, իսկ եթե ոչ՝ ապա ես ինքս ես դիմելու և պահանջելու որպեսզի ներողություն խնդրեն զրպարտության՝ մասնագետի բարի անունը փնովելու, անցած ճանապարհը ոչնչացնելու և այս ամբողջը տարածելու՝ կրթական ռեֆորմների վրա»,- ասաց պատմաբանը:

«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
193Երեկ, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
203Երեկ, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
34517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
38216.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
34316.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
37216.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
38315.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
47414.09.2026, 08:54