Արտակարգ դրությունը կերկարաձգվի

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Անուամենայնիվ, էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված:
«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- նշեց Ավինյանը՝ շեշտելով, որ մինչև օգոստոսի 10-ը վերջնական ծրագիր կներկայացվի:
Հավելենք, որ մարտից ներդրված արտակարգ դրությունն ավարտվում էր օգոստոսի 12-ին: Արտակարգ դրության ընթացքում արգելվում են միտինգները, ցույցերը, սահմանվում է դիմակների կրման պարտադիր ռեժիմ:

«Անհրաժեշտ է, որ կանգնեք ձեր սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար». Օլեգ Դուլգարյան
1101:06
Honda-ն ներմուծում է արհեստական բանականության քննություններ և դրամական բոնուսներ աշխատակիցների համար
5000:46
Սաուդյան Արաբիայի օդանավակայանը հարձակման է ենթարկվել Եմենից
8800:22
«Ռուսական բանակի վիճակն իրո՞ք այսքան ողբերգական է». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
5300:06
Իրանում գրանցվել է աշխարհում ամենաբարձր օդի ջերմաստիճանը
59Երեկ, 22:30
Չինաստանն սկսում է աշխարհի ամենամեծ հիբրիդային արևային էլեկտրակայանի փորձնական շահագործումը
115Երեկ, 21:49
Ուկրաինան և եվրոպական 9 երկիր կկազմեն հրթիռային պաշտպանության կոալիցիա
123Երեկ, 21:32
Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մահը որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը. JNS
91Երեկ, 21:22