«Հանձնարարեք թող ստուգեն՝ ինչպե՞ս են բազմաթիվ տնօրեններ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը». Զոհրաբյան

391
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:20
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցի քննարկման իր ելույթում՝ դիմելով Արայիկ Հարությունյանին, ասաց. «Դուք ասում եք՝ «Լուրջ ե՞ք ասում, որ վախի մթնոլորտ է դպրոցներում»: Այո, լուրջ ենք ասում: Պարոն Հարությունյան, հանձնարարեք Ձեր օգնականներին թող ստուգեն՝ ինչպե՞ս են դպրոցներում բազմաթիվ տնօրեններ ընդհուպ վերահսկում ուսուցիչների սոցիալական գրառումներն ու լայքերը: Կա դեպք, երբ տնօրենը կանչել է ուսուցչին և ասել՝ «Մի հատ համարձակվեք գրառում արեք»: Դուք տապալել եք բոլոր ոլորտներում այն, ինչ վստահվել է Ձեզ՝ գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն»:
Ն. Զոհրաբյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» միանում է «Լուսավոր Հայաստանի» պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով:

«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
4517:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
11409:12
«Մեկ ամիս ուշացված, «կարգի բերված» էլեկտրոնային մատյանն է». Սոֆյա Հովսեփյան (լուսանկար)
17700:06
«Ինձ մի ստիպեք ամեն դասից հետո դառնալ դատավոր, վերահսկիչ ու թեստաբան». Հայկուհի Հովհաննիսյան
178Երեկ, 20:36
«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
27128.09.2026, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
64024.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
69723.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
89919.09.2026, 21:54