Հայտնի են 2021 թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է հինգ ականավոր գործիչների, բժիշկների և մարդու իրավունքների պաշտպանների
2021 թ. ապրիլի 24, Երևան, Հայաստան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության և ունեցած ազդեցության համար: Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահինադիր և մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական և մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, որն օրեր առաջ հեռացավ կյանքից: Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:
«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր և հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջև, որոնք օգնում են կարիքավորներին։ 2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.
· Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ'Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արևմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց և փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու՝ տեղական անմարդկային սովորությանը:
Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը և աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը և «Սբ Կամիլ» ընկերակցությունը:
· Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության և զարգացման» (SOFEPADI) կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։
Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին և օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան և «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման և խաղաղության» կազմակերպությունը:
· Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան և ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների և անհետացման։
Տիկին Կաստանյոն առաջադրել է հետևյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական և աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների և շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) և Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):
· Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետևանքով գոյացած ճգնաժամի մեջ:
Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան և անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» և «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:
· Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր և գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:
Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին և ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» և «Հավասար առողջություն» կազմակերպությունները։

««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
22602.09.2026, 20:48
Դանիայում հայտնաբերվել է Վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձը
113501.09.2026, 00:24
Քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Հայաստանում են հանդիպում (լուսանկար)
50630.08.2026, 22:30
«Այս դռների կորուստը պետք է դիտարկել որպես հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնաս»․ Հովիկ Ավանեսով
61730.08.2026, 02:06
Երիցվանք վանական համալիրում պեղումներն ավարտվել են
66928.08.2026, 15:48
«Հերթական հուշարձան-շենքը «կզացրեցին»»․ Հայկ Դեմոյան
58428.08.2026, 13:42
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
64827.08.2026, 10:12
Աշխարհում ծնելիությունն առաջին անգամ իջել է բնակչության բնական վերարտադրության մակարդակից ցածր
264325.08.2026, 22:36