Մեծամորի հնավայրի պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից

12225
Երեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2021 թ., 17:18
Մեծամորի հնավայրում կատարված պեղումների ընթացքում գտնվել է շուրջ 28 հազար առարկա՝ էնեոլիթի դարաշրջանից (մ.թ.ա 5-6 հազարամյակներից) մինչև ուշ միջնադար (17-18-րդ դարերը)։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ: Մեծամորի հնավայրից է հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը:
Դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող գիտաժողովին զուգահեռ կբացվի Մեծամորի ոսկու սրահի նոր ցուցադրությունը։
Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
77821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
261420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
176320.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
203218.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
205117.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
311117.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
231613.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
244811.10.2026, 23:42