Զեյթունի համայնապատկերը 20-րդ դարասկզբին և այսօր

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զեյթունի ճակատագիրը
Նկարներում Զեյթունի համայնապատկերն է,
20-րդ դարասկզբին և այսօր
«Զեյթուն» ասելով հասկանում ենք ազատություն, անկախություն, խիզախություն, իսկ «զեյթունցի» ասելով՝ ազատատենչ, խիզախ, անկոտրում հայ:
Երբ 1375-ին փակվեց Կիլիկյան Հայաստանի պետականության փառավոր էջը, ամբողջ հայկական լեռնաշխարհում և Կիլիկիայում Զեյթունը թերևս միակ հայկական բնակավայրն էր, որը գրեթե մշտապես պահպանեց իր կիսանկախ վիճակը:
Բազմաթիվ պետություններ ու նույնիսկ Բյուզանդական կայսրությունը աշխարհի երեսից ջնջած օսմանցիները հաճախ էին ստիպված լինում հաշվի նստել այս լեռնային գավառի մի բուռ հայության հետ:
Ի հեճուկս հայության այն մասի, որը մշտապես արդարացում է փնտրել, թե ինչու է ընդունել օտարի լուծը, զեյթունցիները ի սկզբանե մերժել են պատեհապաշտական դրսևորումները, գիտակցել են ինքնիշխանության, ինքնուրույնության, ազատության, անախության բարոյական և նյութական կարևորությունն ու ամեն ինչ արել այդ արժեքներն անխաթար պահելու համար:
1626-27թթ. օսմանյան սուլթան Մուրադ 4-րդը ստիպված Զեյթունին կիսանկախության հրովարտակ տվեց: Հետագա դարերում Օսմանյան պետությունը, չհաշտվելով իր համար նվաստացուցիչ այդ կարգավիճակին, անընդատ փորձեր արեց վերացնել այդ կիսանկախ վիճակն ու ստրկացնել զեյթունցիներին: Նման փորձեր արվեցին 1780, 1808, 1819, 1829 և 1835 թվականներին, բայց բոլորն էլ ապարդյուն: Առավել հայտնի են Զեյթունի 1862թ., 1878թ. և 1895թ. ապստամբությունները: Ընդհանուր առմամբ 1780-1909 թվականների ընթացքում 41 անգամ զեյթունիցիները զենք վերցրին իրենց կյանքի ու իրավունքների պաշտպանության համար:
1915-ի Հայոց ցեղասպանության նախօրեին Զեյթունի գավառն ուներ շուրջ 20 հազար հայ բնակչություն: Զեյթունում հայերը զբաղվում էին արհեստագործությամբ, առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ:
Ցեղասպանության արհավիրքը չշրջանցեց նաև Զեյթունը: Զեյթունցիները ևս ենթարկվեցին բռնագաղթի ու կոտորածների։
Բայց դա դեռ ավարտը չէր։ Ցեղասպանությունից փրկված զեյթունցիները 1930-ականներին մեկ անգամ ևս դրսևորեցին ապրելու և իրենց հայրենիքն ապրեցնելու կամք ու մայրաքաղաք Երևանի հյուսիսային մասում հիմնեցին Նոր Զեյթուն թաղամասը»։





Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
110Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
229Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
22617.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
34616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
123015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
61513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
57413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
59512.09.2026, 23:54