Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և իրեն ցած նետել

Տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և իրեն ցած նետել
737
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 11:00

Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, պարեկները պարզել են, որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել կամրջից։ Տաքսու վարորդը, պարզաբանման նպատակով, տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։