Եվս 2 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի սամբոյի առաջնությունից

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի առաջնության երկրորդ օրը պայքարի են դուրս եկել երիտասարդները և մի շարք մեդալներ նվաճել:
Իրենց բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալներ են նվաճել 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը և 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը:
Բրոնզե մեդալների էլ արժանացել են Արփինե Մնացականյանը (50 կգ), Նարեկ Ամիրյանը (71 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ):
Հայաստանի Մ-22 տղաների հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս մարզիկներին:
Նշենք՝ Հայաստանի պատանեկան հավաքականն էլ (տղաներ) զբաղեցրել էր երրորդ տեղը՝ սեպտեմբերի 15-ին նվաճելով 1 ոսկե և 2 արծաթե մեդալ:
Սեպտեմբերի 17-ին և 18-ին մրցագորգ դուրս կգան մեծահասակների հավաքականները: Հայաստանը մրցավայր է գործուղել 10 մարզիկի և 1 մարզուհու, այս մաիսն հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
140Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
133Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25931.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
35530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
176627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
173127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
181526.10.2026, 23:01