«Ֆինանսական ռիսկե՞ր եք ուզում կառավարել, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատգամավորը օրենսդրական նախաձեռնություն է առաջ բերել, որով բանկերը այլևս քաղաքացիներին չպետք է տրամադրեն արտարժույթով վարկեր: «Եթե քաղաքացին չունի արտարժույթով եկամուտ, ապա նա չպետք է ստանա արտարժույթով վարկ», հիմնավորում է պատգամավորը, արդարացնելով, թե իբր այդպես ապահովագրում է քաղաքացուն ռիսկից:
Նախ, Հայաստանում բավականին մեծ է քաղաքացիների թիվը, որոնք ոչ ուղղակի, բայց դե ֆակտո եկամուտ ստանում են արտարժույթով՝ ապրելով արտերկրից իրենց հարազատների փոխանցած տրանսֆերտներով:
Եվ երկրորդ, ու թերևս առանցքայինը. այդ նախաձեռնությունը թերևս պետք է անցնի ՍԴ քննությունը, հասկանալու համար, թե ընդհանրապես խորհրդարանը որքանով է իրավասու սահմանափակել քաղաքացու՝ վարկ ստանալու իրավունքը: Օրինակ, ՀՀ քաղաքացին գուցե ուզում է Հայաստանի բանկում ստանալ արտարժույթով վարկ և դրանով որևէ գործողություն անել այլ երկրում:
Եթե բանկը գնահատում է ռիսկերը, տեսնում է համապատասխան գրավադրման առարկան ու որոշում է, որ արժե տալ այդ վարկը, պատգամավորի ի՞նչ գործն է դա:
Վաղն էլ կարող է որևէ պատգամավորի մտքով անցնել, որ իքս ծավալի եկամուտ ունեցող քաղաքացուն թերևս պետք է արգելել կատարել իգրեք ծավալի գնում, որովհետև դա ռիսկային է, հետո կարող է քաղաքացին «տակից դուրս չգալ», ու էդպես մեկն էլ կմտածի սահմանել սոցիալական կատեգորիաներ ու որոշել, թե որ կատեգորիային առավելագույնը որքան վարկ պետք է տրամադրել:
Ֆինանսական ռիսկեր եք ուզում կառավարե՞լ, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը և հնարավորությունները: Քաղաքացին ու բանկը, ձեր ի՞նչ գործն է մտնել «մատի ու մատանու» արանքը, եթե այնտեղ չեք տեսել որևէ ապօրինություն:
Գլխացավի խնդիրը գիլյոտինով լուծողը մեղմ ասած չի կարող որակվել որպես բժիշկ»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04