Հայտնի է՝ ինչու են մի շարք երկրներ դադարեցրել որոնողական աշխատանքները Թուրքիայում

Գերմանիայի տեխնիկական աջակցության գործակալությունը (THW) և գերմանական ISAR մարդասիրական կազմակերպությունը դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժի գոտում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Այս մասին գրում է Bild-ը։
Վերջին օրերի ընթացքում Հաթայի շրջանում անվտանգային իրավիճակը փոխվել է. «Դրա պատճառն, ի թիվս այլնի, սննդի պակասն է, երկրաշարժի գոտում ջրամատակարարման դժվարությունը»,- նշել են կազմակերպությունները։
Ավստրիական բանակը նույնպես դադարեցրել է փրկարարական աշխատանքները՝ անվտանգության հետզհետե ավելի ու ավելի բարդ իրավիճակի պատճառով:
«Կյանք փրկելու ակնկալվող հաջողությունը ողջամիտ կապ չունի անվտանգության վտանգի հետ: Թուրքիայում ահագնանում է առճակատումը խմբավորումների միջև: Ասում են, որ կրակոցներ են եղել»,- ասել է փոխգնդապետ Պիեռ Կուգելվեյսը:
Սա հաստատել է նաև զինված ուժերի խոսնակը. «Արտակարգ դրություն է հայտարարվել տեղում, քանի որ բանակը վերահսկողության տակ է վերցրել որոշակի տարածքներ։ Մենք ինքներս մինչ այժմ որևէ խնդիր չենք ունեցել թուրքական իշխանությունների հետ»:
Ավստրիական ստորաբաժանումը բազմաթիվ այլ մարդասիրական կազմակերպությունների հետ միասին գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգի բազային ճամբարում: Սա մի տեսակ վրանային քաղաք է, որը ստեղծվել է մի քանի մարդասիրական կազմակերպությունների կողմից։
Նշենք նաև, որ իսրայելցի փրկարարները ևս լքում են Թուրքիան՝ դարձյալ ելնելով անվտանգային նկատառումներից:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
13100:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
143Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
333Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
203Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
349Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
146Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
126Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
133Երեկ, 14:54